«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
1
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ինչպես Նիկոլը բռնաբարեց Սահմանադրությունը

7or.am-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Սահմանադրության օրն է: Բանից պարզվում է, Հայաստանը դեռ Սահմանադրություն ունի: Իսկ հուլիսի 5-ին է օրը նշվում, որովհետև հեռավոր 1995-ին այդ օրն է տեղի ունեցել հանրաքվեն: Ի դեպ, նույն օրը նաև ՀՀ ԱԺ (առաջին, մինչև այդ ԳԽ էր) ընտրություններն էին: Թե՛ ԱԺ ընտրությունները, թե՛ Սահմանադրության հանրաքվեն այն ժամանակվա իշխող ուժը՝ ՀՀՇ-ն, անցկացրեց խայտառակ ընտրակեղծիքներով, խախտումներով: Այսօր արդարությունից, մաքուր ընտրություններից ու նման բաներից լոփո-լոփո խոսող բազմաթիվ նիկոլականներ այն ժամանակվա ընտրախախտումների ու կեղծիքների ժամանակ երկրորդական դերերում չէին, բայց սատանան իրենց հետ:

Առհասարակ, ընդունվելուց ի վեր, Սահմանադրության տարբեր հոդվածներ, դրանցում արձանագրված տարբեր նորմեր խախտվել են: Բոլոր իշխանությունների օրոք: Ամենատարբեր հետևանքներով: Եղել է՝ անգամ, մարդիկ «վիզ են դրել» Սահմանադրական դատարանով, եղել է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով, հասել են իրանց իրավունքների գործնական պաշտպանությանը: Եղել է՝ չեն հասել: Ի վերջո, ոչինչ կատարյալ չէ:

Բա՛յց: Ու այստեղ կարելի էր մի քանի տող գրել այդ «բա՛յց»-ը: Այն այլանդակությունները, որ վերջին 5 տարիներին Սահմանադրության ու սահմանադրական բազմաթիվ հոդվածների, նորմերի նկատմամբ թույլ են թվել Նիկոլ Փաշինյանը ու նրա ՔՊ-ն, այնքան բազմաթիվ են, որ կբավարարեին մի քանի տանյակ իշխանությունների: Իսկ փաշինյանական այլանդակությունները ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական նորմերի նկատմամբ, իրենց բովանդակային խորքով ու ավերածություններով, պարզապես անհամեմատելի են նախկիններում (ում կողմից էլ որ եղած լինի) արձանագրված ինչ-ինչ առանձին խախտումների հետ:

Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ու այդ կառավարման հետևանքով, ուղղակիորեն վերածվել է ոտնաշորի: Այն ոտնաշորված է:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ն, առանց չափազանցության, բռնաբարել են Հայաստանի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Հիմքից են բռնաբարել:

Ապացո՞ւյց: Ահա՛ այն: ՀՀ Սահմանադրության նախաբանում հատուկ ընդգծվում է, որ հայ ժողովուրդն այն ընդունում է՝ հիմնվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա: Այսինքն՝ ուղիղ, անբեկանելի հղում է արվում Հայաստանի անկախության հռչակագրին:

Իսկ անկախության հռչակագրում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնարար ու էլի անփոփոխելի փաստաթղթում ամրագրված է, որ այն ընդունվում է, ի մասնավորի, նաև՝ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

Նիկոլ Փաշինյանը, պաշտոնապես հայտարարելով, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, դրանով իսկ կոպտորեն ոտնահարում է ՀՀ անկախության հռչակագիրը, ուղիղ գծով՝ ՀՀ Սահմանադրությունը:

Գործնականում, Արցախի ուրացումով Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս սահմանադրազանցություն՝ ինքնաբերաբար դառնալով ոչ լեգիտիմ ու անհապաղ կալանավորման ու դատարանի առաջ կանգնեցվելու ենթակա:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը կրկնակի է բռնաբարում Սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը, քանզի Հայոց ցեղասպանության ուրացմամբ, որի վերաբերյալ նույնպես անթաքույց ակնարկներ են արվում իր և իր թիմակիցների կողմից, նա ոտնահարում է Հռչակագրի 11-րդ կետը, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հիմնականը. դառնալով սահմանադրազանց, կանխամտածված ու ամենակոպիտ դրսևորումներով հիմքից բռնաբարելով ՀՀ Սահմանադրությունը՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում ազատում է իր բոլոր հակառակորդների, առհասարակ, ՀՀ բոլոր քաղաքացիների ձեռքերը՝ իրենից ու իր իշխանությունից ազատվելու հարցում: Ավելին, Նիկոլ Փաշինյանի «իշխանությունից» ազատվելը, ազգային-ազատագրականից բացի, ձեռք է բերում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման բովանդակություն ու բնույթ:

Արմեն Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan