«Նեղանալով» հաստատ ոչ մեկին չես փոխի, ոչ էլ՝ աշխարհը, լայնանալ է պետք, սիրով լայնանալ. Նազենի Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է նոր լուսանկարների շարք, որոնց կից գրել է. «Ամենածանր պահերին լավագույն «զարդը» ժպիտն է,ժառանգություն ստացած թանկագին զարդի պես «կախում» ես դեմքիդ ու դուրս գալիս մեծ աշխարհ:
Ինձ ասում են՝ ուժեղ ես: Դժվար: Իմ իմացած ուժը մեկն է. չթողնել, որ խավարը պատի հոգիդ, չթողնել, որ վատ մարդկանց գերակշիռը խախտի լավ մարդկանց տեսնելու և գտնելու հավասարակշռությունը: Ուժը՝ հազար տարվա ընկեր թվացող մեկի բացահայտ հարվածներից չչարանալն է, այլ հասկանալը, որ իր տեսակն է այդպիսին՝ տկար է, ոչ թե հենց քո՛ նկատմամբ է տրամադրված: Ուժը օգնելու մեջ է, լինի անծանոթ, թե մտերիմ: Օգնել՝ մի բարի խոսքով, գուցե մի ժեստով, հնարավոր է խորհրդով կամ մի ժամանակին հարթած կոնֆլիկտով, մի կտոր հացով կամ պարզ, բայց անկեղծ ժպիտով: Աշխարհի պտույտն էնքան է ինտենսիվացել, որ օրը սկսվելուն պես ավարտվում է, եւ հաճախ չես էլ հասկանում՝ ուր մնացիր ինքդ: Խավարին մի տրվեք: Լույսը խտացրեեեեեք ու ճզմեք դուրս՝ բարի մի բան, բարև, սիրո մի բառ ու մի կես ժպիտ գոնե: Աստծո տված բարձրագույն պարգևն է մարդ մնալ: Ի դեպ ոչ էլ նեղանում եմ, իմ լայն սիրտն ինչու՞ նեղացնեմ...հա, նկատում եմ ամեն: Բայց «նեղանալով» հաստատ ոչ մեկին չես փոխի, ոչ էլ՝ աշխարհը: Լայնանալ է պետք, սիրով լայնանալ»: