Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
1
Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել «Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ) ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Հրեշն անկեղծացել է․ կարևորը՝ աթոռն է Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Խաղի կանոնները կփոխվեն, եթե ասենք՝ համաձայն չենք. Ավետ Ադոնց (տեսանյութ) Շվեդիայի հայկական միությունների վարչությունը դատապարտում է Փաշինյանի քաղաքականությունը

Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. Երկուսն էլ տապալում ենք. Վահե Հովհաննիսյան

Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք: Այս մասին իր ֆեյսբուքյանէ ջում գրել է Այլընտրանքային խմբեր նախագծի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Որտեղ էր Լուկաշեկոն 1917 թ-ին Ռազմական բունտի առաջին ժամերին Պուտինի ելույթում կատարվողը հեռավոր 1917-ի անալոգիայով դիտարկելը բավականին ճշգրիտ էր իր պատմական մասշտաբայնությամբ։ Բայց իսկապե՞ս շատ հեռավոր է չարաբաստիկ 1917-ը։ Ռուսաստանը կրկին համաշխարհային առճակատման մեջ է, և ֆրոնտի փլուզումը հանգեցնելու էր Ռուսաստանի համար ահռելի կորուստների, որոնց ճշգրիտ սահմանները դժվար է պատկերացնելը։ Դա մեր 5+2 շրջանը չէ, որը մեր պետական ինֆանտիլիզմի պատճառով քանդվեց։ Դա Ռուսաստանն է՝ իր անծայրածիր չափերով ու 150 մլն բազմազգ բնակչությամբ։

Որքանո՞վ էր իրական քաղաքացիական պատերազմի հնարավորությունը Ռուսաստանում։ Դրա պատասխանը նույն Պուտինի օրոք կասեցված չեչենական պատերազմի, ազգայնական–գլոբալիստական հոսանքների ներկայիս գերսրվածության, և իհարկե, անարդարությունների տիրույթում է։ Մյուս կողմից, 24 ժամվա ընթացքը ցույց տվեց, որ լայն զանգվածները հակված չէին ողջունելու «հեղափոխական զարգացումները»։

1917-ի անալոգիան ճշգրիտ էր նաև այլ ժողովուրդների տեսանկյունից, մասնավորապես՝ հայ ժողովրդի, որի մի մասը ուրախանում էր ռուսական դեպքերով։ Ուղղակի ապշեցուցիչ է, որ 100 տարվա պատմությունը, երկու անգամ ձեռք բերած անկախ պետականությունը, հաղթած և պարտված պատերազմները ու անհամար աղետները հայ ժողովրդին չեն հասունացրել, և մեր պետական մտածողության մակարդակը գրեթե հեռավոր 1917-ի վրա է։ Ստացվում է՝ մենք պատմական որևէ տարեթվից հետևություն չենք անում. ո´չ 1915-ից, ո´չ 1918-ից, 1920-ից, 2018-ից, և ոչ անգամ՝ 2020-ից։ Հայ ժողովրդին այդպես էլ նրա վերնախավերը չբացատրեցին, թե ո´ր տարեթիվը ի´նչ սխալների կամ ինչ զարգացումների հետևանք էր։

Բայց դրա համար պետք էր, որ նախևառաջ վերնախավերն իրենք հասկանային։ Պաթոլոգիկ ցիկլը 100-200 տարի գործել է անխափան։ Սա նշանակում է, որ մենք բոլորս հիմա համատեղ հասունացնում ենք նոր ողբերգական ամիս-ամսաթիվ։ Անխուսափելի՞ է այս ընթացքը. միանշանակ՝ ոչ։ Մենք արդեն ունենք ազգային-առաջադիմական լավ պոտենցիալ, որը մերժում է բոլշևիզմի նախկիններ-նորեր դրոշը, մերժում է տգիտությունը որպես ազգային արժեք ընկալելը, տեսնում է հասարակական համակեցության և արդար բարքերի կարևորությունը, և տեսնում է ժամանակակից պետության հնարավորությունը։

Այդ մարդկային պոտենցիալը մենք ունենք, իհարկե դժվար է լինելու, որովհետև դիմացը կանգնելու են բոլշևիզմի, տգիտության, խեղճության կուռ շարքերը՝ իրենց առաջնորդներով։ Եվ վերջում. երեկվա պատմական օրը ցույց տվեց, թե որքան կարևոր ինստիտուտ է միջնորդությունը և ճիշտ միջնորդը։ Պայմանական ասած, եթե 1917-ին լիներ Լուկաշենկոն, չէր բացառվում, որ պատմությունը այլ կերպ զարգանար։ Եթե 2018-2020 թթ-ին ճիշտ հասկանայինք միջնորդության (Մինսկի խումբ) բովանդակությունը և մեսիջները, ապա հնարավոր է՝ պատերազմ չլիներ, և չլիներ աղետը։

Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք»,- ասվում է գրառման մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan