«Գայանեն ասում է՝ մենք ի՞նչ պետք է անեինք Աշոտ Փաշինյանին «Եռաբլուր»-ում». փաստաբան
Դիտել նաև
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը
Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա
Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի
«Գայանեն զղջալու որևէ խնդիր չունի, իրեն մեղավոր չի ճանաչում, իր կողմից այնպիսի գործողություն չի կատարվել, որի համար պետք է քրեական հետապնդուն սկսվեր, խափանման միջոց ընտրվեր:
Ինքը պնդում է, որ ուզում էր Աշոտ Փաշինյանի հետ գնալ «Եռաբլուր», ասել է՝ արի՛, մեր տղաներին տես»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով կալանավորված զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի փաստաբանը: «Գայանեն ամեն անգամ դա է ասում՝ չէ՞ որ Աշոտ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն էլ է գնում «Եռաբլուր», եթե գնում է, ինչո՞ւ վախեցավ մեզ հետ գալ, մենք ի՞նչ պետք է նրան անեինք մեր սրբավայրում»,- հավելել է նա: