Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է. դեսպանություն

Դիտել նաև
ԱՄՆ վիզաների վճարի ավելացումը գործողության մեջ է մտնում մայիսի 30-ից
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև
«Վիզա» տրամադրել մերժում են նաև պատգամավորներին
Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո
Չեխիայի հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ներկայումս Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով։ Դեսպանության հաղորդագրության մեջ ասված է. «Եթե Ձեր հերթագրման հայտը ուղարկել եք Մայիսի 17-ից հետո, ապա Դուք արդեն իսկ ստացել եք պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից և այդպիսով՝ մենք կվերսկսենք հեթագրումը այդ ամսաթվից։ Հերթագրման նոր կանոների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի մեր կայքում և սոցիալական հարթակի մեր էջում։
Հետևեք հավելյալ տեղեկատվության համար»։