Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան
1
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Պատերազմ Արցախում
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում 44-օրյա պատերազմի մասնակից Սոսե Բալասանյանը որոշել է մնալ Արցախում Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. այլևս ավտոբուսներ չեն գնա Արցախ՝ բնակիչներին դուրս բերելու «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով հակառուսական քայլեր են անում.Հրանտ Բագրատյան. Տեսանյու Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Գորիսն այս գիշեր ընդունեց Արցախից բռնի տեղահանված մեր վերջին հայրենակիցներին Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին

Ինչու՞ է Հայաստանը ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ բաստիոն

«Հայկական ալիքը» գրում է. «Այսօր շատ երեսպաշտ արևմտյան կառույցներ հաճախ են խոսում Հայաստանում ժողովրդավարության բարձր ցուցանիշների մասին: Դե-ֆակտո իշխանություններն էլ այնքան են ոգեշնչվում այդ հայտարարություններից, որ իրավամբ սկսում են հավատալ, որ ժողովրդավար են: Եվ եթե այսքանով ավարտվեր ամեն ինչ, գուցե այսքան անհեթեթ չթվար այս իրավիճակը: Սակայն այսօր Հայաստանում միայն թեյնիկներն ու արդուկներն են մնացել, որ չեն շեփորահարել «ժողովրդավարության աննախադեպ ցուցանիշների» մասին ՀՀ-ում: Դե իսկ մենք սովորության համաձայն, ներկայացնում ենք միայն հավաստի փաստերը. փաստեր, թե ինչու է Հայաստանը ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ բաստիոն:

  1. Օրենսդիր և դատական համակարգի հետապնդում

2019 թվականի մայիսի 8-ին, երբ դեռ ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի էր, ինչ եկել էր իշխանության, հայտարարում էր, որ իշխանությունը դատական համակարգի գործերին չի խառնվում: Ըստ նրա՝ կառավարությունն առաջնորդվում էր դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյություն: Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց՝ 2019 թվականի մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին, որ հաջորդ օրը վաղ առավոտյան փակեն բոլոր դատարանների մուտքերը: Իսկ արդեն նույն տարվա հունիսի 5-ին դե-ֆակտո վարչապետն ասում էր. «Հայաստանում դատավոր կա, որ կարող է վարչապետի ասածը չանի՞»:

  1. Ատելության խոսքի գեներացում և տարածում

Այն, որ հայ հասարակությանը մասնատելու փորձ է արվում արդեն բավականին երկար ժամանակ, ակնհայտ է: 2018 թվականի գունավոր հեղափոխությունը հայ հասարակությանը դարձրեց սև և սպիտակ: Բնակչության այն հատվածը, որ բողոքի ձայն է բարձրացնում ապազգային երևույթների դեմ, այս ընթացքում վերածվեց սևերի՝ համարվելով ոչ առաջադեմ և նորն ու առաջադեմը չգնահատող: 24/7 ռեժիմով ականատեսն ենք իշխանամետ ֆեյքերի հսկայական բանակի գործունեությանը, ովքեր բոլոր սոցիալական հարթակներում գովերգում են ներկայիս իշխանություններին և իշխանական հայացք ունեցողներին և սրան զուգահեռ ատելությամբ ու անեծքներով լի խոսքեր են ուղղում բոլոր այն մարդկանց, ում կարծիքն ու հայացքներն իշխանությանն անհամապատասխան են: Այս թվում՝ Հայ առաքելական եկեղեցին ևս, հանդիսանալով բավականին մեծ ռեսուրսներ ունեցող ապազգային դաշտի թիրախ, հնարավորինս պայքարում է իր հանդեպ եղած ատելության դեմ, որն, ի դեպ, տեսանելի է նաև ՀՀ դե-ֆակտո իշխանության կողմից:

  1. Քաղբանտարկյալներ

Քաղբանտարկյալների թեման ՀՀ-ում վերջերս դարձել է բավականին զգայուն թեմա: Պատճառն այն է, որ 2018 թվականից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալներ դառնում են մարդիկ, ովքեր կա՛մ որևէ կապ ունեն Արցախի հետ, կա՛մ  ունեն ազգային հայացքներ, կա՛մ մասնակցություն ունեն հայրենիքի ազատագրմանը և այլն: Քաղբանտարկյալներ տարբեր ժամանակներում դարձել են ՌոբերտՔոչարյանը, Արմեն Չարչյանը, Սեյրան Օհանյանը, Մհեր Արշակյանը, Արա Մկրտչյանը, ՄխիթարԶաքարյանը, Յուրի Խաչատուրովը, Գրիգորի Խաչատուրովը և այլն: Ինչպես տեսնում ենք, այստեղ նշված են մարդիկ, որոնց անունները կապված են նաև Հայաստանի և Արցախի ունեցած հաղթանակների հետ: Հերիք չէ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մի բան էլ այդ մարդկանց դիտմամբ հասցնում են մահվան դուռը: Բոլորս էլ լավ հիշում ենք Արմեն Գրիգորյանի դեպքը, երբ նա ուշագնաց եղավ և մահացավ հենց դատարանի դահլիճում:

Քաղբանտարկյալների շարքին վերջին օրերին միացավ նաև Գայանե Հակոբյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը: Այս կետն անմիջական կապ ունի առաջինի հետ: Դատական իշխանության նկատմամբ լիարժեք վերահսկողության հաստատումը բերում է հենց նման հետևանքների, երբ գործադիրի կամայականությունները նույնիսկ օրենքի ուժով հնարավոր չի լինում սանձել:

  1. Ազատ մամուլի հետապնդում

Բռնապետության բաստիոն ՀՀ-ում հետապնդվում և, ինչու չէ, ճնշումների է ենթարկվում նաև մամուլը: Հիշենք, որ 2022 թվականի հուլիսի 4-ին, տուգանվել էր «5-րդ ալիք» տեսալսողականծրագիրը: Պատճառաբանությունն ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների չափից դուրս շատ լուսաբանումն էր: Եվ սա, իհարկե, միակ օրինակը չէ: Այս տարվա մարտի 23-ին իմացանք, որ դե-ֆակտո վարչապետի կողմից հրահանգ է առկա պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտ: Իսկ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Երևանի դե-ֆակտո փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պահանջով դատարանը մասնակի արգելանք է դրել 168.am-ի եւ լրագրող Դավիթ Սարգսյանի հաշիվների վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ հետապնդում ոչ իշխանական կամ, եթե կուզեք, ընդդիմադիր լրատվականների նկատմամբ: Երևույթը կարող եք կոչել ինչպես կկամենաք, բայց բռնապետության բաստիոն հենց այսպես են դառնում:

  1. ԱԺ պատգամավորների անձեռնմխելիության ոտնահարում

Վերջերս, կարծես, սովորական երևույթ է դարձել նաև այն, որ իրավապահները մտնում և ԱԺ-ից բռնի ուժով դուրս են հանում ընդդիմադիր պատգամավորների: Դրան կարող է հետևել նաև նրանց բերման ենթարկելը և ձերբակալելը: Փաստորեն պատգամավորի անձեռնմխելիությունը վաղուց միֆ է: Համենայն դեպս, անձեռնմխելի են միայն դե-ֆակտո իշխանական պատգամավորները, որոնք կարող են ցանկացածի դատի տալ, եթե անգամ սոցցանցային գրառում նկատեն, որն իրենց դուր չի գա: Չմոռանանք տխրահռչակ «137.1 հոդված»-ը, որը հայտնի է նաև որպես «ծանր վիրավորանքի» հոդված: Այն այժմ չի գործում, սակայն այս չարաբաստիկ հոդվածով հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր դաշտի մի շարք գործիչներ, ինչպես նաև ընդդիմադիր հայացներ ունեցող սովորական քաղաքացիներ:

Այս ամենին զուգահեռ հիշենք նաև, որ Հայաստանը հետընթաց է արձանագրել «Freedom House»-ի ազատության վարկանիշային աղյուսակում՝ նախորդ տարվա 55-րդ հորիզոնականից հայտնվելով 54-րդում։ Հայաստանն, ըստ կառույցի, մասամբ ազատ երկիր է։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը բռնել է բռնապետության վերածվելու ուղին: Եվ որ ամենավատն է, բռնությունը կիրառվում է մարդկանց կողմից, որոնց մտքերն ու քայլերը չեն բխում ազգային շահերից, ավելին` հակասում են դրանց և բխում են թշնամական պետությունների շահերից: Դրան կա, անշուշտ, մեկ բացատրություն. դե-ֆակտո իշխանությունները ոչ թե հայկական են, այլ թուրքական և թրքահպատակ:

Հեղ.` Մարիամ Մարգարյան»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan