Թբիլիսիում գտնվել են հայկական գրությամբ տապանաքարեր, որոնք կիրառվել են որպես դպրոցի աստիճան

Դիտել նաև
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Վրաստանը չի մասնակցել «3+3» ձևաչափին և չի էլ մասնակցելու ապագայում. Վրաստանի ԱԳ նախարար
«3+3»-ը դարձավ «3+2», Վրաստանը չի՞ մասնակցի
Վրաստանում ձեռնամուխ են լինում նախագահի իմփիչմենթի ընթացակարգին
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող , նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին հայտնում են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից:
Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:
Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը , որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ: