Ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան խուսափել ներքաղաքական ճգնաժամից․ ԱՀ նախագահը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները

Դիտել նաև
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանը փորձում է նաև դատական եղանակով «լռեցնել» մարդկանց. նա դատի է տվել Աննա Մկրչյանին ու Անժելա Թովմասյանին
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Նիկոլը Գրանադայում ոչ թե միայն Արցախն է հանձնել, այլ փաստաթղթային հիմքեր է տվել Հայաստանի լուծարման համար
Արցախի նախկին ու ներկա ղեկավարների առևանգումները բացահայտ անօրինական են և քաղաքական հետապնդում. Արման Թաթոյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։
Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, շեշտվել է ստեղծված իրավիճակում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը։
Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում լսելու է բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները, քննարկելու է առաջարկները։
«Քաղաքական խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան խուսափել ներքաղաքական ճգնաժամից և չխարխլել պետականության հիմքերը»,- նշել է ԱՀ նախագահը։