«Կարճ ասած»․ Բունկերից՝ Վաշինգտոն․ երկրորդ կապիտուլյացիան՝ քաղաքակիրթ պայմաններում. Տեսանյութ
Արցախի Մասով Նիկոլ Փաշինյանի առաջին աղմկահարույց հայտարարությունը վարչապետի պաշտոնում եղել է ընտրվելուց անմիջապես հետո՝ 2018 թվականի մայիսին, երբ այցելեց Արցախ, մամուլի ասուլիս տվեց ու ասաց, թե Հայաստանը չի կարող և չի էլ պատրաստվում խոսել Արցախի անունից, Արցախն ինքը պետք է խոսի իր անունից և այլն։
Հենց այս օրերին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի են ունենում Արցախի հանձնման բանակցություններ՝ հայկական, ադրբեջանական կողմերի ներգրավմամբ և ամերիկյան ու թուրքական կողմերի մասնակցություն-դիրիժորությամբ։ Արցախն այդ սեղանի շուրջ գոյություն չունի։ Ասում էր՝ ես ի՞նչ գործ ունեմ, թող Արցախը բանակցի, բայց «գործ չունեցողը» մի հատ նոեմբերի 9-ին հանձնեց, մի հատ էլ ինչ տակը մնացել է, դա է տալիս։