Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ
7
Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու

Նախ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, իսկ այժմ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված են «Հայաստանում ադրբեջանցի զինվորի ճակատագրով և նրա նկատմամբ բռնություն ցուցադրող տեսանյութից»

«Միացյալ Նահանգները անհանգստացած է Հայաստանում ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնություն ցուցադրող տեսանյութից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին լուծել բոլոր չլուծված խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդն էլ, իր հերթին, թվիթերյան էջում դատապարտել է Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի նկատմամբ վերաբերմունքը։ Նա գրել է․ «Սարսափելի է տեսնել ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնության մասին տարածված տեսանյութը։ Միջազգային մարդասիրական իրավունքով նման վերաբերմունքն անընդունելի է։ Նման միջադեպերը պետք է դատապարտվեն, եթե ցանկանում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, Սյունիքի մարզում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող, որը որոնվում էր ապրիլի 10-ից։ Նախապես հայտարարվել էր, ևս մեկի ձերբակալման մասին։ Երկու զինծառայողին էլ հայտնաբերել են քաղաքացիները։

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, մինչև հայտնաբերվելն ու ձերբակալվելը, սոցցանցում հայերի դեմ բռնության կոչեր է հնչեցրել: Նա մասնավորապես ասել է հետևյալը. «Մենք հայերի արյուն ենք թափել, հայերի գլուխ ենք կտրել։ Մենք դեռ լավ ենք, չենք մահացել: Եթե մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»,- տեսանյութում ասել է ադրբեջանցի զինծառայողը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դեսպանությունները Հայաստանում այդպիսի մտահոգություն չեն ցուցաբերել, երբ ադրբեջանցի զինծառայողների կողմից խոշտանգումների էին ենթարկվում հայ զինծառայողները, այդ թվում կին, ինչպես նաև հայ ռազմագերիները, որոնք մինչ այժմ պահվում են Ադրբեջանի բանտերում։
 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan