Փաշինյանը հող է նախապատրաստում Սյունիքը հանձնելու համար․ ամեն բան Տիգրանաշենում է որոշվում. Տեսանյութ «Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա». Վահե Հովհաննիսյան Կադաստրի, ամեն ինչ զիջելու ու անիմաստ ծափ տվողների մասին․ «Կարճ ասած». Տեսանյութ
4
Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Պատերազմ Արցախում
Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Փաշինյանն Անկարայում է. Տեսանյութ Փաշինյանը հող է նախապատրաստում Սյունիքը հանձնելու համար․ ամեն բան Տիգրանաշենում է որոշվում. Տեսանյութ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Արկադի Դումիկյանի և Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակի BACKSTAGE կադրերը «Հայաստանի դիվանագիտական դիրքերն է՛լ ավելի են թուլանալու». քաղաքագետ. Տեսանյութ Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի. Արթուր Խաչատրյան Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներից պահանջել է չգնալ Իրան «Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա». Վահե Հովհաննիսյան Ինքնասպան եղած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում. Hayastan.news Վերջերս ականատես եղանք հրեշավոր մի գործարքի Կործանվում ենք․ մեզ մի ելք է մնացել․ Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Մենք հզոր կադաստրի թուղթ ունենք, իսկ ով ասում է՝ մենք այստեղ տնվոր ենք, ցնորամիտ է»․ Հրանտ Թոխատյան Կադաստրի, ամեն ինչ զիջելու ու անիմաստ ծափ տվողների մասին․ «Կարճ ասած». Տեսանյութ Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն Այվազյան Շարունակական նվաստացումներ ու հանգրվանային պարտությունների շարք. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Իմ ապագան, իմ երեխաների ապագան, իմ հարազատների ապագան ես տեսնում եմ Արցախում. որեւէ տեղ տեղափոխվելու որեւէ ցանկություն չունենք, մտադիր չենք. Արցախի նախագահ Քարվաճառից՝ Ջերմուկին, Տիգրանաշենից՝ Երևանին և ամերիկյան ողջույններ. Հայկ Նահապետյան. Տեսանյութ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ «Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա». Տիգրան Աբրահամյան Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Դատախազությունը այս քայլով փորձեց արդար ձեւանալ «Մոլդովայում հայ համայնքը հրաժարվել էր հանդիպել…». Արթուր Թովմասյան Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին

Մահացել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, անվանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը։

Մեր ցավակցությունն ենք հայտնում Գևորգ Տեր-Վարդանյանի ընտանիքի անդամներին, Մատենադարանի աշխատակիցներին, մտերիմներին։

Գևորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: 1968-1973 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության բաժնում, որն ավարտել է պատմաբան-աղբյուրագետի մասնագիտությամբ: 

1974 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում, 1978 թ.՝ ավագ գիտաշխատող և գլխավոր ավանդապահ, 1992 թ.-ից՝ Ձեռագրագիտության բաժնի վարիչ և գլխավոր ավանդապահ: 1995-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը: 2016 թ. ստացել է Պատմական գիտությունների դոկտորի աստիճան:

Գևորգ Տեր-Վարդանյանը մեծ հեղինակություն էր հայ ձեռագրագիտության ասպարեզում, հայերեն ձեռագիր մատյանի բազմահմուտ և քաջագիտակ մասնագետ։ Բացառիկ է նրա դերը՝ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» բազմահատորյակի կազմման և խմբագրման գործում։

Շուրջ 200 հոդվածների, ուսումնասիրությունների և մենագրությունների հեղինակ է: Զգալի է նաև նրա մանկավարժական վաստակը. տարիներ ի վեր դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև պատրաստել է ձեռագրագետներ Մաշտոցյան Մատենադարանում:

Միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած լինելու և այլալեզու իր հրապարակումների շնորհիվ Գևորգ Տեր-Վարդանյանը մեծ համբավ ունի նաև միջազգային հայագիտության մեջ։ Դրա վկայություններից մեկն այն է, որ Մխիթարյան միաբանության հրավերով տարիներ շարունակ պարբերական այցելություններով կատարել է Սուրբ Ղազարի մատենադարանի ձեռագրական նյութի մատենագիտական-ձեռագրագիտական մշակում:

Մեծ է նաև նրա վաստակը արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործում՝ ձեռագրական ցուցահանդեսների կազմակերպման ասպարեզում: Վերջինիս վկայականներից է 2008 թ. Ֆրանսիայի կառավարության հրամանագրով «Գրականության և արվեստների շքանշանով» պարգևատրելը՝ 2007 թ.-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Մատենադարանի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների համար:

2022 թ. մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության համար և թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Գևորգ Տեր-Վարդանյանը պարգևատրվել է ոսկե մեդալով:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը 18։00-20։00։

Վերջին հրաժեշտը մարտի 31-ին` ժամը 11:00-13:30, Մատենադարանի գիտական մասնաշենք, հուղարկավորությունը ժամը 14:00-ին Շահումյանի գերեզմանատանը:

Մատենադարանի տնօրինություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan