«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ»

Մեր ազգային Խաչի նպատակը պետք է լինի Արցախի ազատ և ինքնիշխան ապագան․ Արցախի թեմի առաջնորդ

Այսօր կրկին համախմբվել ենք տոնելու մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ Խաչին նվիրված տոներից ամենամեծը՝ Սուրբ Խաչվերացը։ Այս տոնը իր մեջ ամբողջացնում է պատմական մի քանի ենթաշերտեր. առաջինը Հռոմի Պատրոնիկե թագուհու նախաձեռնությամբ եւ Հակոբոս Տեառնեղբոր օգնությամբ խաչի գյուտն է, երկրորդը 327 թ. Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինե կայսրուհու կողմից Խաչափայտի գտնելն ու գողգոթայի տարածքում այդ առիթով կառուցված Սուրբ Հարության տաճարում հանդիսավոր վեր բարձրացնելը։ Սակայն Խաչվերացի տոնի վերջնական հաստատումը առնչվում է Խաչափայտի վերեդարձի հետ։

614 թվականին Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա եւ ավերում այն։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում եւ Պարսկաստան է տարվում նաեւ Խաչափայտը։ 14 տարի անց, 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տալիս նաեւ հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։ Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ՝ Փոքր Ասիայի վրայով եւ այն անցնում է նաեւ պատմական Հայաստանով։ Հերակլ կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում եւ իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում եւ մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։

Ի սկզբանե Խաչափայտը քրիստոնյաների կողմից արժանացել է մեծագույն հարգանքի եւ խոնարհումի, եւ քանի որ դրա վրա Տիրոջ Փրկարար արյունն էր հեղվել, ուստի այն դադարել է սոսկ նյութական արժեք լինելուց։ Այն այլեւս մեզ համար սրբազան մասունք է, տեսանելի մի նշան, որ մինչեւ այսօր վկայում է Աստծո անսահման սիրո եւ Աստծո Որդու կատարյալ հնազանդության մասին։ Ահա այս ընկալումով է, որ Տիրոջ Խաչափայտը բաժանվել է բազմաթիվ կտորների եւ որպես մեծագույն սրբություն տարածվել աշխարհի քրիստոնեական միջավայրում։

Դրան անմասն չի մնացել նաեւ Հայոց Եկեղեցին, եւ այսօր մենք երջանիկ հնարավորություն ունենք Խաչվերացի տոնին այստեղ վեր բարձրացնել Հայոց Բանակի պահապան՝ Տիրոջ խաչափայտի մի փոքրիկ մասունք իր մեջ կրող Աշոտ երկաթի հրաշագործ Խաչը։ Այս խաչը անցել է յուրատեսակ խաչի մի ճանապարհ՝ անցնելով հայոց սահմանի ամբողջ առաջնագծով, լինելով Հայաստանի եւ Արցախի բոլոր զորամասերում, անմիջապես մարտի դաշտում օրհնելով, մկրտելով եւ գոտեպնդելով մեր զինվորներին ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ժամանակ։ Այսօր այս խաչի նշանը իրենց հանդերձի վրա են կրում մեր բանակի բոլոր զինծառայողները։ Տարիների հեռավորությունից եթե նայում ենք, ապա Աշոտ Երկաթի Խաչի անցած ուղին մեր նորօրյա բանակի հետ իրապես նման է կենդանի հրաշքի։

Ինչու՞ եւ ինչպե՞ս այդ երբեմնի սարսափելի մահվան գործիքը դարձավ այդքան ցանկալի ու փափագելի նշան ամբողջ աշխարհի համար: «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն»։ Իրապես Պողոս առաքյալի այս խոսքերը օգնում են մեզ հասկանալու խաչի իրական նշանակությունը, եւ արտացոլում են Խաչի հանդեպ եղած հակասական մոտեցումները, որոնք շարունակվում են մինչեւ մեր օրերը։ Աշխարհը միանշանակ չկարողացավ ընկալել ծեծված եւ արյունաքամ Աստծո խորին խորհուրդը: Անգամ Քրիստոսի առաքյալները մինչեւ Հարություն գայթակղվեցին իրենց վարդապետի այն խոսքերից, որ ասում էր, թե Մարդու Որդին պիտի մատնվի մարդկանց ձեռքը, չարչարվի եւ անարգվի։

Նույնիսկ Պետրոս Առաքյալը Հիսուսին մի կողմ տանելով, փորձում էր Նրան համոզել, որ այդ տանջանքներից խուսափի, եւ վստահ էր, որ Հիսուսը կարող է խուսափել: Իսկ թե ի՞նչ եղավ Քրիստոսի պատասխանը Պետրոսին՝ բոլորս շատ լավ գիտենք: Աշխարհի իմաստությունը տենչում էր տեսնել հզոր, կործանող եւ ուժով փրկող փրկչի, բայց Աստվածային իմաստությունը ներկայացավ հանուն սիրո մինչեւ վերջ տառապող եւ հաղթանակող Փրկչի միջոցով:

Մտածելով այսօրվա տոնի մասին, այսքան գեղեցիկ եւ պատկերավոր ըմբռնելով Խաչի խորհուրդը, մեր միտքն ու հոգին առաջին հերթին սեւեռվում է այսօր խաչակիր դարձած Արցախ աշխարհի վրա: 120,000 հայեր ամենօրյա զրկանքներ ու նեղություններ կրելով տանում են իրենց խաչը, բայց դեպի ու՞ր..... Արցախը համայն հայության Խաչն է։ Իսկ որն է այդ խաչը կրելու ամենաճիշտ ճանապարհը։ Հիսուս Քրիտոս գնաց խաչի մահվան, որովհետեւ գիտեր, որ միայն այդ ճանապարհով կարող է ընկած մարդկությանը դժոխքից դեպի երկինք բարձրացնել։ Քրիստոս ուներ հավատ եւ վստահություն նաեւ իր հաղթանակի հանդեպ, դրա համար էլ մինչեւ վերջ համբերեց։ Մեր ազգային Խաչի նպատակը պետք է լինի Արցախի ազատ եւ ինքնիշխան ապագան, որին պիտի հավատանք ու ձգտենք, այլապես մեր խաչը կդառնա աննպատակ ծանր բեռ։ Մենք պետք է որոշենք, թե Արցախի խաչը մեր ազգի համար կհամարվի հիմարություն, թե՞ Աստծո զորություն: Պատասխանը ամեն մեկս պետք է գտնենք մեր ներսում: Արցախի Խաչը զորություն էր նրանց համար, ովքեր ազատագրեցին այն, եւ հիմարություն է նրանց համար, ովքեր Արցախը համարում են իրենց համար գլխացավանք: Պողոս Առաքյալը մեզ զգուշացնում է, որ Խաչը հիմարություն համարողները ի վերջո մատնվում են կորստյան:

Ուստի սիրելի հայրենակիցներ, մեր Տիրոջ Իսպառ Սերը խորհրդանշող Խաչից զորություն առած՝ մենք էլ միմյանց հանդեպ լցվենք սիրով, հոգատարությամբ եւ ներողամտությամբ, որպեսզի ազգովի կարողանանք արժանանալ քրիստոնեական խաչակրության իրական վախճանին՝ մեր հայրենիքի հաղթական հարությանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan