Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև

Դիտել նաև
Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տևեց 10 րոպե, նրանց են միացել Շոլցը և Մակրոնը
Քիշնևի հանդիպումից առաջ Բաքուն հետևողականորեն բարձրացնում է խաղադրույքները. Անդրեյ Արեշև․ Տեսանյութ
Այս դժվարին պահին Արցախի ժողովրդին միայնակ մի թողեք. եղեք մեր կողքին, վաղն ուշ է լինելու. Արցախի ԱԺ նախագահը դիմում է հայությանը
Արցախից արձագանքել են Ալիևին
Հանրային հեռուստաընկերությունն օգտագործել է կադրեր, որոնց վրա ինչ-որ անհասկանալի լոգո կա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից հնչող «խաղաղության օրակարգի» ֆոնին կրկին ագրեսիվ հռետորաբանությամբ է աչքի ընկել՝ հայտարարելով, թե իր բանակը հայ-ադրբեջանական սահմանագծում ունի շահեկան դիրքեր, որտեղ և ամրապնդվում է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։
«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա, ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք», - հոխորտացել է Ալիևը։