Ցեղասպանությունից 100 տարի անց այսօր էլ նույն քարոզն է ու նույն հանդարտությունը փոթորկից առաջ

Կարինի (Էրզրումի) հայության ներկայացուցիչներն են 1915 թ. Հայոց ցեղասպանությունից առաջ։
Իրենք, ինչպես հայության մի զգալի հատվածը, հավատում էին, որ 20-րդ դարում կոտորածներ չեն լինում ու հանգիստ ապրում էին իրենց հայրենի քաղաքում՝ հավատալով, որ շուտով կլինի խաղաղություն և «հանգիստ կապրեն»։
Ու էդպես շատերը «գլուխները կախ իրենց գործն էին անում»։ Հետո եղավ ցեղասպանություն և նկարում պատկերված զարգացած հայերը, որոնք խոսում էին վեհ արվեստից ու աշխարհքաղաքականությունից, դարձան աքսորյալ կամ ուղղակի կոտորվեցին։
Ցեղասպանությունից 100 տարի անց այսօր էլ նույն քարոզն է ու նույն հանդարտությունը փոթորկից առաջ։ Սակայն հիմա դեռ կա հնարավորություն այդ փոթորիկը կասեցնել։ Դրա բանալին դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացնում է ու ազգային պետության վերականգնումը։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից