Փաշինյանը, Միշելն ու Ալիևը կրկին կհանդիպեն․ հայտնի է օրը Չգիտեմ՝ Փաշինյանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է․ Վարդան Օսկանյան Դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանին․ այս պահի միակ նպատակը․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Բորիս Մուրազի. Տեսանյութ
2
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տևեց 10 րոպե, նրանց են միացել Շոլցը և Մակրոնը «Հանրության մեջ այս կառավարության հրաժարականի պահանջ կա. մեր նպատակն է հասնել այդ հրաժարականին ու ձևավորել ժամանակավոր կառավարություն». Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը» Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք. Լուսանկար «Ժամանակին Ղարաբաղը մտել էր ոչ թե Ադրբեջանի, կամ Հայաստանի կազմ, այլ ռուսական կայսրության կազմ». Վլադիմիր Սոլովյովը՝ այն մասին թե որ երկիրն իրավունքներ ունի Ղարաբաղի նկատմամբ. Տեսանյութ Պուտինը հաստատել է. Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբը Կիևում. Տեսանյութ, լուսանկար Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն այժմ կենսական նշանակություն ունի. Միշել Պատերազմ Արցախում
Եկեք չգերագնահատենք Տիգրանաշենի կամ Արծվաշենի հարցերը. Փաշինյան. Տեսանյութ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները վաղը կհանդիպեն ՀԱՊԿ-ը պիտի ապահովեր ՀՀ անվտանգությունը, հիասթափված ենք․ Փաշինյանը՝ CNN primanews-ին. Տեսանյութ Եվ եթե 1 տարի շարունակ ազգային լրատուներս ամեն օր հիշեցնեինք Ապարանի եղերական սպանդի մասին, միգուցե Տավուշում այս դեպքը չլիներ. Տեսանյութ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ որ շատ խնդրեմ ինձ` անկիրթ մարդուս, հասարակ քաղաքացուն կբացատրե՞ք, թե սա ինչ է, ի՞նչ լոգոտիպ է, ո՞վ է հեղինակը, ո՞վ է տվել սրա տպելու համաձայնությունը Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Տեր Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին Լավ մեկնարկ էր սպասվող հաջորդ հանդիպման համար․ Միշելը մանրամասներ է հայտնում եռակողմ հանդիպումից Անչափահասին ծեծի ենթարկած քրեականի պետի դեմ գործ չի հարուցվի Ես վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոլդովայում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը կրկին կհանդիպեն․ հայտնի է օրը Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Եվ ահա օկուպացիոն վարչակարգը, ի դեմս Դիլիջան քաղաքի քրեականի պետի, որոշել են պատկերավոր ցույց տալ երեխաների իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է 44-օրյային Մատաղիսում կռված փոխգնդապետ Կարեն Հակոբյանին Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տևեց 10 րոպե, նրանց են միացել Շոլցը և Մակրոնը Ռուստամ Բադասյանը 3 օրով արձակուրդ կմեկնի Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 14 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ Արամ Mp3-ն ու Գարիկ Մարտիրոսյանը համատեղ երգ են հրապարակել Հայտնի տեսանյութում պատկերված ոստիկանն է, սրա պատասխանատուն նիկոլական ռեժիմն է Ռուբեն Մելիքյան. Տեսանյութ Շուտով անպայման խոսելու եմ. բոլոր հարցերին կանդրադառնամ. Արամ Նիկոլյան «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ Փաշինյանի ընտանեկան թերթում աշխատող չմնաց, որ պաշտոն չստանա Փաշինյանի մոտ «Կասանդրայի» սինդրոմ է․ միակ օրակարգը այս կառավարության հեռացումը պետք է լինի. Տեսանյութ Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. Տեսանյութ Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երևանում 11 ամսական երեխան վայր է ընկել բարձր հարկից և մահացել Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով հիմնավորել քաղաքացիների ուղղությամբ կրակոցները Չգիտեմ՝ Փաշինյանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է․ Վարդան Օսկանյան

Դոլարը թանկանում էր, սակագները բարձրացնում էին, մեկ տարի է՝ դոլարն էժանացել է, բայց այլևս չեն մտածում սակագներն իջեցնելու մասին

Ժամանակին, երբ դոլարը թանկանում էր, շտապում էին բարձրացնել հանրային ծառայությունների սակագները։ Ասում էին, թե դա բացասաբար է ազդում սակագների ու ընկերությունների ֆինանսական վիճակի վրա։ Մեկ տարի է, Հայաստանում դոլարն էապես էժանացել է, նվազել է նաև դրա ազդեցությունը հանրային ծառայությունների վրա, բայց այլևս չեն մտածում սակագներն իջեցնելու մասին։

Ջրի սակագինը հունվարի 1-ից բարձրացրեցին, էլեկտրաէներգիայինը թողեցին անփոփոխ, իսկ գազի սակագինը վերանայելու մասին խոսք չկա։ Կարծես այդպես էլ պետք է լիներ։

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության կամ իշխանության գալու ճանապարհին էր, հայտարարում էր, թե հանրային ծառայությունների սակագներն ուռճացված են, համատարած թալանում են, դրա համար էլ սակագները բարձր են։ Վերջին մեկ տարում նպաստավոր պայմաններ են ստեղծվել սակագները նվազեցնելու համար, բայց չեն նվազեցնում։

Անցած 5 տարում էլ ոչ մի անգամ չնվազեցրին, մի բան էլ բարձրացրեցին։

Այսօր, երբ թվում է, թե բավարար հիմքեր կան սակագները նվազեցնելու համար, ոչ մեկը չի խոսում դրա մասին։ Այնինչ՝ անցած տարվա այս շրջանում, երբ սկսվեց դոլարի արժեզրկումը, հայտարարում էին, թե դա անպայման ազդելու է սակագների վրա, դրանք վերանայվելու են, ու նվազեցվեց։ Հույս էին տալիս սպառողներին, որ դոլարի էժանացումը ինչ-որ պահից հանգեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման։

«Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց էս միջակայքում, հնարավո՞ր է արդյոք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավական մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,-Ազգային ժողովում հարց էր բարձրացնում իշխանությունը ներկայացնող պատգամավորը։ Փոխվարչապետն էլ հավաստիացնում էր, թե սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվի առնվի։

Այդ ժամանակ դոլարի փոխարժեքը 430-435 դրամի սահմաններում էր։ Հիմա նույնիսկ ավելի ցածր է։ Վաղուց 400 դրամից պակաս է։ Բայց իշխանության պատգամավորն ու փոխվարչապետն այլևս սակագների նվազեցման մասին չեն խոսում։

Դոլարի արժեզրկման արդյունքում սակագների հնարավոր նվազեցման առումով նրանց տված հույսերն ընդամենը սպառողների մոտ որոշ ժամանակ դրական սպասումներ ձևավորելու նպատակ ունեին։ Հույսեր էին տալիս, որ դոլարի էժանացման արդյունքում նաև դրական սպասումներ կան. կիջնեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

Վերջին մեկ տարում դոլարի փոխարժեքն էապես նվազել է։ Անցած տարվա սկզբին 490 դրամի սահմաններում էր, այս տարի 390 դրամ է։ Տարբերությունը 100 դրամի է, ինչը լուրջ գործոն է սակագների նվազեցման համար։

Խնդիրն այն է, որ հանրային ծառայությունների և հատկապես գազի ու էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման մեջ կարևոր դեր ունի դոլարի փոխարժեքը։ Դա այն չորս հիմնական գործոններից մեկն է, որն ազդում է սակագների վրա։ Անցած մեկ տարում դոլարի գինը 20 տոկոսով նվազել է, իսկ սակագները շարունակում են նույնությամբ պահպանվել։

Գազի գործող սակագներում դոլարը հաշվարկված է նախկին բարձր փոխարժեքով։ Դոլարի փոխարժեքն էապես իջել է, բայց նույն էնտուզիազմով հարց չեն բարձրացնում, թե ինչո՞ւ չեն նվազում սակագները։

Պարզ է, որ սակագները նվազեցնելը չի բխում գազամատակարար ընկերության շահերից, այն հակված չէ հայտ ներկայացնել դրանք վերանայելու համար։ Իսկ ի՞նչ է մտածում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը ևս կարող է սեփական նախաձեռնությամբ վերանայել սակագները։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լուռ է։ Էլեկտրաէներգիայի սակագները թողեցին անփոփոխ, իսկ գազի սակագները վերանայելու վերաբերյալ նույնիսկ քննարկումներ չկան։ Դա նշանակում է, որ անցած տարվա ապրիլի 1-ից գործող սակագները, որոնք ձևավորվել են բոլորովին այլ պայմաններում ու դոլարի բոլորովին այլ փոխարժեքով, այս տարվա ապրիլի 1-ից հետո էլ շարունակելու են մնալ անփոփոխ։

Մինչդեռ, դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը սպասումներ էր ձևավորել, որ սակագները կնվազեն։

Սակագների հնարավոր նվազեցման հետ կապված որոշակի հույսեր էր կապում նաև Կենտրոնական բանկը։ Կենտրոնական բանկի նախագահն ակնկալում էր, որ դոլարի թուլացումը պետք է իր ազդեցությունն ունենա սակագների վրա՝ նպաստելով գնաճային ճնշման թուլացմանը։

Սակայն, այլևս պարզ է, որ այդ ամենը դատարկ սպասումներ էին։ Թեև դոլարի էժանացմանը, էլեկտրաէներգիայի սակագինը չնվազեց։ Հասարակության աչքին թոզ փչելու համար՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անցած տարվա վերջին քննարկեց էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հարցը։ Բայց եզրակացրեց, որ դոլարի անգամ այդպիսի էժանացումը հիմք չէ սակագները նվազեցնելու համար։

«Սակագների վրա ազդող բոլոր գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել»,-հայտարարեց Հանձնաժողովն ու հարցը փակեց։

Արդյունքում՝ պահպանվեց անցած տարվա փետրվարի 1-ից գործող սակագինը, որը բարձրացել էր 4,7 դրամով կամ ավելի քան 10 տոկոսով։

Այլևս պարզ է, որ հաջորդ սակագնային տարում, որը սկսվում է ապրիլի 1-ից, գազի սակագների նվազեցում ևս չի լինելու։ Հանձնաժողովը չի պատրաստվում որևէ վերանայում անել, թեև սակագնի վրա ազդող կարևոր գործոններից մեկի ազդեցությունն էապես թուլացել է, իսկ ներկրվող գազի գինը մնացել է անփոփոխ։ Թվում է, թե սա բավարար պայման է սակագները նվազեցնելու համար։ Սակայն ոչ մի նվազեցում էլ տեղի չի ունենալու։

Եթե սա նախկինում լիներ, դժվար չէ պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի աղմուկ-աղաղակ էր բարձրացնելու։ Այնինչ՝ այսօր լռում է։

Լռում են նաև այն հասարակական կազմակերպությունները, որոնք ժամանակին բողոքում էին սակագների վերանայման ու բարձրացման դեմ, «Էլեկտրիկ Երևան» էին կազմակերպում ու օրերով փակ պահում Բաղրամյան պողոտան։ Հիմա արդեն ժամանակները փոխվել են. լուռ են, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ՝ հասարակական կազմակերպությունները։ Սպառողների իրավունքների պաշտպանությունն այլևս նրանց տիրույթում չէ։ Ինչին ակնկալում էին հասնել, արդեն հասել են։ Սակագները կբարձրանա՞ն, թե՞ պարզապես չեն իջնի, արդեն կարևոր չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan