Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքը ոստիկանությունը ցրել է գիշերը ուժի կիրառմամբ, մասնակիցների բերման ենթարկելով. Տեսանյութ
![Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքը ոստիկանությունը ցրել է գիշերը ուժի կիրառմամբ, մասնակիցների բերման ենթարկելով. Տեսանյութ](/timthumb.php?src=/disc/08-03-23/0f0513dbbf55cfc7be137f249a138b5e.jpg&w=450)
Դիտել նաև
Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում
Ինչո՞ւ են ամերիկացիները փորձում խամաճիկացնել Հայաստանը, պատժել Վրաստանին, բայց հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին
Փաշինյանը Հայաստանը կանգնեցրել է շատ վտանգավոր փակուղու առաջ․ ո՞րն է ելքը․ Երվանդ Բոզոյան
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ցույցը ցրելու համար:
Հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունման դեմ։ Ավելի վաղ հատուկ ջոկատայինները մի քանի անգամ արցունքաբեր գազ էին կիրառել։
Հայտնի է առնվազն 6 ձերբակալվածների մասին, որոնց թվում է ընդդիմադիր «Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։
Վրաստանում անկարգությունները, ինչպես ԱՄՆ-ում, մեկնաբանել են նաև ԵՄ-ում. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Օտարերկրյա գործակալների մասին օրենքը (գրեթե ամբողջությամբ «արտագրված» ամերիկյանից), որը բողոքի ցույցեր է առաջացրել Թբիլիսիում, անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ և հակասում է Եվրամիությանն անդամակցելու:
Zham.am