«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Պայքարն այլընտրանք չունի

Շուտով կլրանա Արցախի շրջափակման 3 ամիսը: Արցախցիները շարունակում են պայքարել` չնայած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործությանը և ռեսուրսների պակասին: Պայքարում է նաև հայրենական բիզնեսը` փորձելով սահմանափակումներից ստանալ հնարավորությունների նոր պատուհան: Հաջողությունների և դժվարությունների մասին «Հայկական ալիքը» զրուցել է «gg» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ:

Դուք շրջափակման սկզբից գտնվում եք Արցախում: Մի փոքր կպատմե՞ք՝ ինչպիսի՞ն է կյանքը շրջափակման մեջ, ի՞նչ վիճակում է հասարակությունը, ինչպիսի՞ն է հասարակական տրամադրությունը:

Շրջել եմ Արցախ աշխարհի քաղաքներով և շէներով, ձեռք եմ բերել նոր ընկերներ, բարեկամներ, ինչի համար շատ երջանիկ եմ: Նաև մի կուճիր յուրացրել եմ Արցախյան քաղցր բարբառը: Աչքովս տեսել և զգացել եմ մարդկանց հույզերը, նվիրվածությունը, անձնազոհությունը: Այս ամենը հասկացված լինելու, գնահատման կարիք ունի: Եթե ուզում եք Ձեզ երջանիկ հայ զգաք արժի առաջին իսկ հնարավորության դեպքում գալ Արցախ:

Արցախի հայությունը տեղից էլ կուռ, միասնական հանրություն է: Այս նոր փորձությունն ավելի ամուր է դարձնում մեզ: Իմ տրամադրությունը բարձր է, իսկ մարդկանց հետ շփվելուց հետո այն էլ ավելի է բարձրանում: Արցախում կա թիմային ոգի, որն ուժեղ հիմք է մեծ բան կառուցելու համար: Կրկին պետք է նշեմ, որ երջանիկ եմ ազգիս հետ լինելու համար: Մենք մեծ ընտանիք ենք, ինչը հատուկ ջերմություն է հաղորդում:

Շուտով կլրանա շրջափակման 3 ամիսը: Ինչպիսի՞նն են դարձել կենսական պայմաններն Արցախում: Ինչի՞ կարիք կա:

Եղանակը տաքացել է, ինչն ավտոմատ կենցաղային պայմաններից կախումը մի փոքր նվազեցնումէ: Գազի մատակարարումն առկա է, կա բենզինի խնդիր, ինչի պատճառով շատ ավտոմեքենաներ դարձել են անպիտան: Էլեկտրաէներգիան օրվա կտրվածքով մի քանի ժամ չի լինում, ինչին թերևս մարդիկ արդեն սովորել են, բայց դա ամեն դեպքում որոշակի անհարմարություններ է ստեղծում թե՛ կենցաղի թե՛ արտադրական պրոցեսների համար: Բազմաթիվ գործարարներ ամեն օր տուժում են այս իրավիճակից, հետևաբար զգալի կորուստ է կրում տնտեսությունը: Կենցաղային խնդիրները տարատեսակ են, բայց շատ ավելի կարևոր է խնդրի լուծման եղանակը գտնելը: Ամեն դեպքում Արցախը ցույց է տալիս, թե ինչպես պետք է դիմակայել փորձություններին:

Հայաստանում շատ չեն ազգային բրենդները, որոնք գործում են կամ մասնաճյուղ ունենԱրցախում: «gg» ընկերությունն Արցախում ունի մասնաճյուղ: Ձեր տեսանկյունից ի՞նչ դժվարություններ է ստեղծել շրջափակումը բիզնեսի համար:

Այո՛, մունք օնինք Մըծ Թիմ Արցախում, ինչը մեր հպարտությունն է: Մեր ստեղծած ենթակառուցվածը կարևոր դեր է խաղացել վերջին ամիսներին: ՋիՋին՝ որպես ցանցային տրանսպորտային ընկերություն, լուծել և լուծում է տեղափոխման խնդիր մեր օգտվողների համար՝ զուգահեռ ապահովելով զբաղվածություն մեր գործընկերներին: Մեծ բաները ստեղծվում ենդժվարությունների միջով անցնելով: Մեր թիմը հաջողությամբ հաղթահարում է ստեղծված խոչընդոտները։

Իսկ ընդհանուր առմամբ և՛ բիզնեսի ոլորտում, և՛ առհասարակ ավելի լայն համատեքստում սահմանափակումներից զատ շրջափակումը տալի՞ս է արդյոք ինչ-որ հնարավորություններ: Կարո՞ղ ենք այս ամենի մեջ գտնել որևէ դրական կետ:

Ստեղծված իրավիճակը տեղով հնարավորություն է: Հաջողակ մարդը տարբերվում է նրանով, որամեն մի իրավիճակի մեջ տեսնում է ստեղծվածհնարավորությունները: Թիմն ուժեղացնելու և համալրելու համար հարմար պահ է: Երևանում տեղակայված ընկերությունները թերագնահատում են հայկական մյուս քաղաքների պոտենցիալը: Երևանյան շուկան գերհագեցած է տարատեսակ մեծ և փոքր ընկերություններով, իսկ Ստեփանակերտում, Տաշիրում, Գորիսում, Կապանում,Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Դիլիջանում, բոլոր հայկական մեծ ու փոքր քաղաքներում և շէներում հրաշալի մարդիկ են ապրում, ովքեր կարող են Ձեր թիմի մաս դառնալ: Կարևոր է, որ նրանք մնան իրենց հարազատ բնակավայրերում, որոնք այդ պարագայում կծաղկեն և կզարգանան լրիվ այլ տեմպերով:

–Ի՞նչ խորհուրդ կտաք Արցախում և Հայաստանում ապրող հայությանը:

Մունք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի: Մունք պետք է սովորենք, որ կյանքը պայքար է: Լավ ապրելու համար պետք է շատ պայքարել, այլ ուղի ուղղակի չկա: Ոչ մեկ մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու, ամեն մեկս ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնենք մեր ուսերին: Մենք մի ազգ ենք, մեկ ընտանիք, իրար ավելի շատ պետք է սիրենք և հարգենք:
Միևնույն ժամանակ մոլորյալներին պետք է փորձել դարձի բերել մեր օրինակով: Պայքարն այլընտրանք չունի: Կա՛մ պայքարում ես հանուն մեր ազգի, թիմի, ընտանիքի, կա՛մ լուռ մասնակցում ես մեր տան քանդման աշխատանքներին: Երրորդ տարբերակ չկա:

Դիմում եմ հայ մարդուն. գտի՛ր հարցերիդ պատասխանները քո սրտում: Մի՛ վախեցիր, մենք թույլ չենք: Միասին մենք ուժե՛ղ ենք: Իմ ընտրությունը պայքարել և հաղթելն է: Իսկ քո՞նը:

 

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan