Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին
24
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

Ի՞նչ է կատարվում Վրաստանում. Տեսանյութ

Վրաստանում քաղաքական իրավիճակը կրկին կարող է սրվել: Բանն այն է, որ ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո, Արևմուտքից սկսեցին ճնշումներ իրականացնել ներկայիս Վրաստանի իշխանության վրա, որպեսզի վերջինս ավելի ակտիվ սկսի գործել Ռուսաստանի դեմ, փաստացի բացելով «երկրորդ ճակատ» ընդդեմ Մոսկվայի:

Վրացիները մերժեցին այդ առաջարկը, հիմնավորելով, որ դրա արդյունքում Վրաստանը կարող է առհելի տնտեսական և քաղաքական կորուստներ ունենալ: Այդ դիրքորոշումը դրական էր ընկալվում նաև վրաց հասարակության մեծ մասի մոտ նույնպես:

2008-ի պարտությունից հետո, Վրաստանում ոչ ոք չէր ուզում նոր պատերազմի մեջ ներգրավվել:

Անցյալ տարի նույնիսկ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել էր Բիձինա Իվանիշվիլիի հետ և փորձել համոզել, որպեսզի վերջինս փոխի իր դիրքորոշումը, սակայն մերժում էր ստացել: Որի արդյունքում որոշում էր կայացվել, Վրաստանի բոլոր սորոսական շրջանակներին «քսի» տալ Իվանիշվիլիի դեմ:

 

 

Իսկ նույն տարվա հունիսին ԵՄ-ն մերժեց Վրաստանին տալ ԵՄ թեքնածուի կարգավիճակ, բացահայտորեն ակնարկելով, թե իբր այդ երկրում կա «օլիգարխներին զսպելու խնդիր»։ 

Այդ նույն ժամանակ Ուկրաինան և Մոլդովան այդ կարգավիճակը ստացան և դա այն դեպքում, երբ գրեթե բոլոր արևմտյան փորձագետները արձանագրում էին, որ Վրաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի կարգով ավելի մոտ էր եվրաստանդարտներին, քան Ուկրաինան և առավել ևս Մոլդովան:

ԵՄ–ի այս փարիսեական մոտեցումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ երկրերեսանի են այդ կառույցի մոտեցումները այս, կամ այն երկրի հանդեպ:

Ուկրաինայում, փաստացի ձախողում արձանագրելուց հետո, ԱՄՆ-ում և ԵՄ-ում փորձում են Ռուսաստանի դեմ նոր ճակատներ բացել:

Ըստ նրանց, չի կարելի թույլ տալ, որ Մոսկվան ռազմական հաջողություն արձանագրի ուկրաինական ճակատում, որովհետև դրանից հետո նա դա կկապիտալիզացնի դիվանագիտական հարթակում, ինչպես որ դա եղավ Յալտայում 1945-ին, պատերազմում նացիստական Գերմանիայի հանդեպ հաղթանակ տանելուց հետո:

Արևմուտքին չի հետաքրքրում, որ Ռուսաստանի դեմ նրանք պատերազմում են «մինջև վերջին ուկրաինացին» մոտեցմամբ, որտեղ, ըստ տարբեր գնահատականների, զոհվել են 120-ից մինջև 140 հազար ուկրաինացի:

Ավելին, նույնիսկ Ուկրաինայում են դա հասկացել, բայց չգիտեն, թե ինչպես դուրս գան այդ ողբերգական իրավիճակից: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձել է պատերազմի խորհրդանիշ, և եթե նա հաղթանակով դուրս չգա այս իրավիճակից, ապա ուկրաինացիները այդ չափ մահերը չեն ների նրան: Հիշեցնենք, որ նա նույնպես իշխանության եկավ ուկրաինացիներին խաղաղություն խոստանալով, սակայն իրականում բերեց մեծ և ողբերգական պատերազմ:

Եվ, ահա, Արևմուտքում որոշել են ակտիվացնել իրենց «փափուկ ուժի» գործիքները Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և հետխորհրդային այլ երկրներում:

Քանի որ այդ շղթայում «ամենաթույլ օղակը» Վրաստանն է, այդ երկրի այսօրվա իշխանությունները սկսել են բաց ձևով պայքարել Արևմուտքի այս քայլերի դեմ:

Որպես առաջին քայլ իշխանությունները որոշել են սորոսական խմբերին հարվածել ֆինանսական և բարոյահոգեբանական հարթակներում:

Նրանք պատրաստվում են ընդունել օրենք, այսպես կոչված «արտասահմանյան գործակալների մասին», որտեղ նշված կլինի այն դրույթը, եթե այդ դաշտում իրավաբանական անձը դրսից ֆինանսավորում ստանա, և այն գերազանցի իր ֆինանսական հոսքերի 20 տոկոսը, ապա այն պետք է համարվի «արտասահմանյան գործակալ» և իր հրապարակային բոլոր քայլերից առաջ պետք է հիշեցման կարգով հրապարակի դա:

Պետք է նշել, որ նման օրենք կա և Ռուսաստանում, և ԱՄՆ-ում: Ընդվ րում, ԱՄՆ-ի օրենքը ավելի խիստ բնույթ ունի, քանզի այն տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձերի վրա:

Վրաստանի իշխանությունները պնդում են, որ իրենք վերցրել են որպես հիմք ամերիկյան տարբերակը, բայց այն ավելի են մեղմացրել, դուրս թողնելով այդ սահմանափակումներից ֆիզիկական անձնանց:

Հասկանալի է, որ այս քայլից հետո Վրաստանի գրեթե բոլոր սորոսական շրջանակները պիտի աղմուկ բարձրացնեին: Հասկանալի է նաև այն, որ այդ քայլի դեմ պիտի բողոքեին նաև ընդդիմության ներկայացուցիչները, որոնք բաց ֆինանսական օգնություն են ստանում ԱՄՆ-ից և ԵՄ-ից:

Սակայն այս քայլի դեմ պաշտոնապես և ամենակոշտ ձևակերպումներով հանդես եկան նաև ԵՄ-ն և ԱՄՆ-ն, ինչը խիստ վտանգավոր է ներկայիս իշխանության համար: Ամերկացիներն այն տեսակետն են հայտնում, որ «այն ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի մյուսներին»։ 

Այսինքն, ըստ ամերիկացիների, գործակալների մասին օրինագիծը ԱՄՆ-ին անհրաժեշտ է, բայց Վրաստանին վնասակար, քանզի դրա արդյունքում Վաշինգտոնը զրկվում է այդ երկրում «փափուկ ուժի» գործիքի լիարժեք օգտագործման հնարավորությունից:

Իսկ դա նշանակում է, որ ներկայիս վրաց իշխանություններն ուզում են ապահովագրեն իրենց ամերիկյան բաց ճնշումներից, ինչը թուլացնում է Վրաստանի կախվածությունը ԱՄՆ-ից:

Վրաստանի իշխանությունները չէին գնա այս ծայրահեղ քայլին, եթե չտեսնեին, թե ինչ աստիճանի են փորձում օգտագործել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործոնը Արևմուտքում Թբիլիսիի վրա ճնշումներ իրականացնելու համար:

Հենց դրա համար էլ Վրաստանի իշխանություններն որոշեցին հատել Արևմուտքի «կարմիր գիծը», ինչի դիմաց, հավանաբար, այնտեղից կարող են ստանալ պատասխան մեծ հարվածներ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan