Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը
1
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Խախտի՛ր լռությունը. իրազեկման ակցիա` Երևանում (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել «Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ) ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Հրեշն անկեղծացել է․ կարևորը՝ աթոռն է Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Խաղի կանոնները կփոխվեն, եթե ասենք՝ համաձայն չենք. Ավետ Ադոնց (տեսանյութ) Շվեդիայի հայկական միությունների վարչությունը դատապարտում է Փաշինյանի քաղաքականությունը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան «Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը «Շոգեքարշ է պետք, որ ուսանողներին դուրս բերի փողոց․ մենք այդ շոգեքարշի դերում ենք»․Մ․Սուքիասյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Վայոց ձորի մարզում ոստիկանը հարվածել է բողոքի ակցիայի մասնակցի քունքին, վնասել մարդու տեսողությունը (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ) «ՔՊ-ն հաստատեց, որ հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի». Արծվիկ Մինասյան

...Պատրոն Դավոն սաղ ըլնի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միգուցե ծիծաղեք, բայց փաստն այն է, որ օրերս վերստին, կարելի է ասել՝ նորից, եթե կուզեք՝ կրկին, բայց ամեն դեպքում՝ կալանավորվել է Դավիթ Գալստյանը, որը հանրությանը հայտնի է նաև «Պատրոն Դավո» մականունով: Այո, այո, խոսքը բանակին զենք-զինամթերք մատակարարելով զբաղված այն նույն անձնավորության մասին է, որի անունը շրջանառվում է «անորակ հրթիռների» գործի հետ կապված: Նույն գործով անցնում է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Իսկ ծիծաղահարույց պահն այն է, որ կոնկրետ Դավիթ Գալստյանը վերջերս 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել էր կալանքից: Սակայն մի քանի օր առաջ դատարանը բավարարել է 2 ամսով նորից կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:

Չի կարելի բացառել, որ երևի էլի մի 50 միլիոնի կարիք կա, չնայած, սա ավելի շատ ուրիշ բանի է նման: Եվ այդ «ուրիշ բանը» շատերի մանկությունից հայտնի «բռնոցի-պպզոցի» անմեղ խաղը չէ: Ամեն անգամ, երբ բանակի, առհասարակ, անվտանգության ապահովման հետ կապված աղմկահարույց պատմություն է «պայթում», փաշինյանական իշխանությունը քարոզչաքաղաքական «փամփշտակալից» հանում է «Պատրոն Դավոյին», «փոշին թափ տալիս», տանում դատարան, կալանավորում, ապա որոշ ժամանակ անց, երբ այն մյուս պատմության փուքսը թողնում է, գրավով կամ անգրավ (ավելի լավ է՝ գրավով) բաց է թողնում: Մինչև հաջորդ կալանավորումը... Պոպուլիստական իշխանության ճանկն ընկած ու ապակողմնորոշված հասարակության պայմաններում տարբեր քարոզչաքաղաքական հնարքները («չպայթած հրթիռներ», «անորակ զենքեր»), պատկերացրեք, աշխատում են: Ազդեցություն թողնում է, քավ լիցի՝ «կուտ ուտողների» պակաս չկա:

Բայց նման դեպքերն ու նման գործելակերպը երևի առաջին հերթին պետք է դաս լինեն «Պատրոն Դավոյի» ու նրա օրն ընկած կամ ընկնող այն անձանց համար, որոնք մի պահ ազատության մեջ հայտնվելով՝ կարծես մոռանում են իրենց հետ եղածը, անգամ վերսկսում են «աշխատել» իշխանության հետ, մյուսները կարծում են, թե կարող են պայմանավորվել կամ իսկապես պայմանավորվել են Փաշինյանի հետ: Գուցե, բայց... մինչև հաջորդ կալանավորումը: Մինչդեռ, քաղելիք դասն էլ, կարծես, բարդ չէ. գործ ունեն, այսպես ասած, «քցողների» հետ, այլոց ամեն կերպ օգտագործողների հետ, պատասխանատվությունից ու պայմանավորվածություններից «թռնողների» հետ, որոնց անընդհատ «քավության նոխազներ» ու «բոքսի տանձիկներ» են պետք: Որքան՝ շատ, այնքան՝ լավ: Եթե բռնելու և «ժող, ջան»-ին հրամցնելու ենթակա ուրիշ ոչ մեկը չլինի էլ, համարյա ժողովրդական հայտնի երգի նմանությամբ ասած՝ «Պատրոն Դավոն սաղ ըլնի...»: Եվ ուստի՝ «ուստա՛, չալե»...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan