Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
25
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Հայաստանի դիրքավորումը Ռուսաստանին գցում է ադրբեջանամետ դաշտ․ Խրամչիխին

Հայաստանում տեղակայվող ԵՄ քաղաքացիական երկարաժամկետ առաքելությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել Մոսկվայում։ Օրերս ՌԴ ԱԳՆ-ն ոչ միայն հանդես եկավ հայտարարությամբ, այլև հաջորդիվ իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ թեմային անդրադարձավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ամփոփելով ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը, կարելի է ասել, որ Մոսկվան համարում է՝

  • ՀՀ տարածքում տեղակայվելիք առաքելությունը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի հետ, այլապես այն կարող է ապակառուցողական լինել,
  • ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ կարգով դիտորդական առաքելություն տեղակայել ՀՀ-ում,
  • Ըստ իրադարձությունների զարգացման, ռուս խաղաղապահներն ու սահմանապահները կարող են արձագանքել ԵՄ դիտորդների քայլերին,
  • ԵՄ առաքելության քողի տակ գործում է ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը։

 

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ռուսական կողմի լարված արձագանքի պատճառն այն է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, դիտորդներ է խնդրել աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոնից և մերժել ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը։

Սա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում, և Մոսկվան դրան արձագանքում է դիվանագիտական հայտարարությամբ։

«Այն դիվանագիտական մանիպուլյացիաները, թե Հայաստանը չի մերժել ՀԱՊԿ առաջարկը, չեն ընդունվում։ Տպավորությունը հստակ է, որ աշխարհաքաղաքական շրջադարձի փորձ է տեղի ունենում, և ամենևին պարտադիր չէ դրա համար դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ինչո՞ւ են Երևանում ջղաձգվում, երբ Մոսկվայից նման հայտարարություններ են հնչում, չէ՞ որ Երևանից ևս բազմաթիվ քննադատություններ են հնչում՝ ուղղված ՌԴ-ին»,-ասաց Խրամչիխինը։

Ինչ վերաբերում է հայտարարություններում Ադրբեջանի հետ համաձայնեցման անհրաժեշտության մասին ՌԴ ԱԳՆ պնդումներին՝ Խրամչիխինը գտնում է, որ սա պետք է դիտարկել ընդհանուր զարգացումների տրամաբանության մեջ։

«Ադրբեջանի հետ համաձայնեցնելը պարտադիր չէ, բայց ցանկալի։ Բայց փաստ չէ նաև այն, որ Ադրբեջանը մեծ ոգևորությամբ ընդունելու էր ՀԱՊԿ դիտորդների լուրը։ Ի վերջո, Ադրբեջանը ԵՄ դիտորդների փաստին անդրադարձավ, բայց ոչ այնքան կոպիտ՝ չցանկանալով սրել ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Իսկ ՌԴ դրությունը բարդ է, Ադրբեջանը գոնե հրապարակավ և պաշտոնապես չի քննադատում Ռուսաստանին, իսկ Հայաստանի դիրքավորումը Ռուսաստանին գցում է ադրբեջանամետ դաշտ, սա ակնհայտ է։ Երբ Ադրբեջանը չի անում հրապարակայնորեն ՌԴ-ի համար տհաճ հայտարարություններ, նույնը չի անում նաև ՌԴ-ն։

Այո, ադրբեջանական մամուլում կան հակառուսական ուղղություններ, այդ թվում՝ շատ մերձիշխանական աղբյուրներում, սակայն դա, ի վերջո, պետք է տարանջատել պաշտոնական քաղաքականությունից»,-նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։

Նա այն կարծիքին է, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գլխավոր նպատակը ոչ թե ռեգիոնալ խնդիրները կարգավորելն է, այլ աշխարհաքաղաքական հարցեր լուծելը, որն էլ հմտորեն արվում է։

«Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի փոխարեն՝ ԵՄ առաքելությունն է գալիս, պարզ է, չէ՞, ինչ է տեղի ունենում, և և այդպես շարունակ քիչ-քիչ տեղի է ունենում Հարավային Կովկասից ՌԴ-ի դուրսմղում։

Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը սրանով դուրս կմղվի, և այդ գործընթացն այդքան պրիմիտիվ է։ Ռուսաստանում ինքնին փոփոխություններ են, ՌԴ արտաքին քաղաքականությունը և առաջնահերթությունները, այդ գործընթացներից ևս շատ բան է կախված»,-ասաց Խրամչիխինը։

Մանրամասները՝ 168.am-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan