Արցախում վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 9 բուժառու, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արցախի առողջապահության նախարարություն

Դիտել նաև
Ի՞նչ վիճակում են հիվանդանոց հասցվել ադրբեջանցիների վարքագծից տուժած քաղաքացիները. պարզաբանում
Ադրբեջանական շրջափակման և այլ հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում նկատվում է հիվանդացության աճ
Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա
Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երկու հիվանդ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար: