Ավելի քան 186 բուժառու սպասում է իր տեղափոխությանը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ

Դիտել նաև
6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերը կհատկացվեն անվճար
Ի՞նչ վիճակում են հիվանդանոց հասցվել ադրբեջանցիների վարքագծից տուժած քաղաքացիները. պարզաբանում
Ադրբեջանական շրջափակման և այլ հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում նկատվում է հիվանդացության աճ
Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա
Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ
Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ:
Ավելի քան 186 բուժառու սպասում է իր տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։