Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ)
16
Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Պատերազմ Արցախում
Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Վաղարշապատի մեծ մասը հոսանքազրկվեց Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Իբր անգրագետ ընտրողն իրականում անգրագետ չի եղել (տեսանյութ) 10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում. Ահազանգ «Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ»․ ՆԳՆ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Հլը տուր ստեղ. լարված իրավիճակ 14/37 ընտրատեղամասում. Կույր կնոջն այդպես էլ չհաջողվեց ընտրություն կատարել Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ Ընտրողներին «ուղղորդող» անձը Խոյի համայնքապետի աներն է Սույն անձը մարդկանց է ուղեկցում ընտրատեղամաս Բաց քվեարկություն է իրականացվել․ «Մայր Հայաստանի» վստահված անձ (տեսանյութ) «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) ՔՊ կուսակցության լրատվամիջոցը, բնականաբար, սուտ է տարածել Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ Քաղաքացին առավոտից մարդկանց է ուղղորդված բերում քվեարկության. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) 14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) «Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը...» Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» «Աղոթքի նախաճաշին» եկած քրիստոնեական կազմակերպությանը չեն թույլատրել այցելել կալանավորված հոգևորականներին Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ Ընտրատեղամասերի կահավորման խախտումների արձանագրումներ՝ Վաղարշապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին ԿԸՀ–ն մերժել է «Անկախ դիտորդի» դիմումը, որն ուղղված էր «ոչ նիկոլական» դիտորդական խմբերի դեմ

Ալիևը Շուշիում իր ելույթում բացահայտ մեղադրեց Իրանին Հայաստանին աջակցելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը հայկական Շուշիում լի էր սպառնալիքներով Հայաստանի հասցեին: Նա հայտարարեց, թե «...Ադրբեջանն այսօր վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գրեթե բոլոր բարձրունքները և իր համար տեսանելի են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները, Վանաձորից մինչ Գորիս և Կապան...»: Ընդվորում Ալիևն այդ հայկական քաղաքները ներկայացնում էր ադրբեջանական անվանումներով: Դրանով ցույց տալով, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը՝ Ղարաբաղը լիարժեք մարսելուց հետո:

Բայց իր երեկվա ելույթում նա ակնհայտորեն հրաժարվել էր իր նախկին լկտի գնահատականներից Սյունիքի մասով և իր վախերի պատճառը բացահայտեց նույն ելույթում:

Օրինակ, խոսելով իսլամական համերաշխության մասին, նա նշեց թե ոչ բոլորն են անկեղծ Ադրբեջանի հետ հարաբերություններում:

«...Նրանք, ովքեր քանդում են մզկիթները, չեն կարող լինել մուսուլմանների ընկերները. մուսուլմանական երկրների ղեկավարները կարո՞ղ են իրենց գիրկը բացել մզկիթները քանդողների առաջ։

Կարո՞ղ են նրանք ողջագուրվել և համբուրվել: Սա կեղծավորություն է, սա դավաճանություն է։ Սրան այլ անուն չկա։ Ուստի մենք Հայաստանը մեկուսացրել ենք մահմեդական աշխարհի հիմնական սյուներից։

Ճիշտ է, մեզ դա ամբողջությամբ չի հաջողվել...»,-նշեց իր ելույթում Ալիևը ուղղակի մատնանշելով Իրանի հասցեին մեղադրանքները:

Իր ելույթի մյուս հատվածում նա մատնանշում էր, թե ումից չի վախենում, բաւյց տողատակից երևում էր, թե հատկապես ումից էր վախենում: Մասնավորապես Ալիևը հայտարարեց, թե իբր ադրբեջանական բանակը պատերազմից հետո դարձել է տարածաշրջանում լուրջ գործոն և ըստ նրա «...դա գիտեն բոլորը, և սա պետք է իմանան նաև նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել...»,-վերջում վախեցած նշեց նա:

Ալիևի ելույթը ցույց տվեց, թե ինչ ուղենիշներով է գործելու Բաքուն մոտակա ժամանակահատվածում, բայց նրա նախկին համոզմունքը, որ Հայաստանը մոտ ժամանակներս պիտի զիջումների գնա նաև Սյունիքի հարցում արդեն չկար:

Փախարենը կար կծմծոց Իրանի և մի քիչ էլ Մոսկվայի նկատմամբ։ 

Ալիևի ելույթից պարզ դարձավ, թե որոնք եին սեպտեմբերի 13-14-ի դեպքերի Բաքվի գործողության մոտիվացիան։ 

Որից էլ կարելի է հասկանալ, որ նման գործողություններ Բաքուն կարող է կրկնել նաև ապագայում:

Ալիևի ելույթի ողջ հռետորաբանության մեջ կարմիր թելով անցնում էր այն միտքը, թե քանի դեռ Հայաստանում «ռևանշիստները» չեն վերադարձել իշխանության, պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ամրագրի իր բոլոր հաղթանակները թղթի վրա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan