ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով Արցախի հարցն օրակարգից հանել եք ու դարձրել Ադրբեջանի ներքին հարց. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Ուրբաթ օրվա «գաստրոլները» ցանկալի ու արագ արդյունք տվեցին. վերադասները որդուն ազատեցին պատասխան տալուց
9
«Կար Նախիջևանի և Ադրբեջանի կողմից Հայաստանին կրկնակի հարված հասցնելու ծրագիր, որին պետք է հաջորդեր տարածաշրջանում վերջին պրոռուսկան պետության լիկվիդացումը, և Հայաստանի ղեկավարությունը գիտեր այդ ծրագրի մասին». Միխայիլ Խազի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ի՞նչ կարող է պատմել ՀՀ իշխանության և Լաչինի միջանցքի շրջափակման մասին լեհ փորձագետը, ով 2018-ին անկեղծանում էր Արևմուտքի` «ՌԴ-ի դեմ մինչև վերջին ուկրաինացին կռվելու» մտադրության մասին. Տեսանյութ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը սպառնացել և մեղադրանք է ներկայացրել Ադրբեջանի հասցեին՝ վերջին հարձակումների կապակցությամբ ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր Խաչը. ՌԴ ԱԳՆ Ուղիղ միացում Ազգային ժողովում հերթական նիստից. փակ նիստերը շարունակում են ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականությունը կհանգեցնի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը. Responsible Statecraft Կադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասին Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ Ամերիաբանկն ամփոփել է Visa-ի հետ համատեղ արշավը. հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլը շահողը «Կար Նախիջևանի և Ադրբեջանի կողմից Հայաստանին կրկնակի հարված հասցնելու ծրագիր, որին պետք է հաջորդեր տարածաշրջանում վերջին պրոռուսկան պետության լիկվիդացումը, և Հայաստանի ղեկավարությունը գիտեր այդ ծրագրի մասին». Միխայիլ Խազի. Տեսանյութ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Հայաստանն ու Իրանը չեն պատրաստում հարձակում Ադրբեջանի դեմ ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով Հիմա էլ դադարեցվել է «Ոսկու շուկայի» աշխատանքները Փաշինյանի՝ ԱԺ դահլիճ մտնելիս Վահե Ղազարյանը ոտքի կանգնեց, բայց տեսնելով որ մյուսները չեն կանգնում՝ արագ.Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում սենսացիոն հայտարարություն արեց. Արմեն Աշոտյան Օրվա կադր․ արցախցի երեխան փորձում է տաքացնել ձեռքերը գազօջախի մոտ Ադրբեջանը արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ գազատար խողովակը Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր նիստ. Տեսանյութ Կառավարության հետ հարցուպատասխանը․ ՈւՂԻՂ «Որևէ միջազգային կառույց Թուրքիայում մեր փրկարարներին անվտանգության երաշխիքներ տվե՞լ է». ադրբեջանագետ Աննա Վարդապետյանը Փաշինյանի ցուցումով քաղաքական հետապնդման գործիք է դարձել. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Հայ հասարակությունը «հող հանձնող» չէ և պատրաստ չէ հաշտվել Արցախի կորստի հետ. հարցում Արցախի հարցն օրակարգից հանել եք ու դարձրել Ադրբեջանի ներքին հարց. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Արցախում 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8,5 հազարը Թուրքիայի կենտրոնական հատվածում սեյսմոլոգները 4,5 մագնիտուդով նոր երկրաշարժ են գրանցել Ձենդ կտրի, մարդասիրություն է․ ՔՊ-ական Աղազարյանը՝ թշնամի երկրին օգնելու մասին. Տեսանյութ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան Ես պատգամավոր եմ, հարց եմ տալիս. Ռուբինյանը՝ իր հարցին պատասխան չտված Վարդապետյանին. Տեսանյութ Մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, այլ հետաձգել ենք այն․ Միրզոյանը՝ եռակողմ հանդիպման մասին ԵՄ-ն կողմ է, որ Վրաստանը միջնորդ դառնա հայ–ադրբեջանական բանակցություններում. Տոյվո Կլաար Թուրքիայում լրատվամիջոցները չեն անդրադարձել Հայաստանի ուղարկած օգնությանը Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ևս մեկ հայ է զոհվել «Հարգելի պարոն դատախազ». Արփի Դավոյանը՝ Աննա Վարդապետյանին. Տեսանյութ «ԱԺ նիստից հետո տպավորություն է ստեղծվել, որ Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործը կազմել է անձամբ Հովնաթանը»․ Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ

Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված են Հայաստանում ցեղասպանություն անելով․ Բենիամին Մաթևոսյան

Երեկ Սոչիում տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում, որից հետո ընդունվել է համատեղ փաստաթուղթ: Հանդիպման և ընդունված փաստաթղթի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:

-Պարոն Մաթևոսյան երեկ Սոչիում կայացավ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին հաջորդեց հայտարարություն։ Կցանկանայինք լսել Ձեր տեսակետը ընդունված հայտարարության վերաբերյալ։

-Նախ մի քանի արձանագրում անենք․ Սոչիի հանդիպումը, դրա հետ կապված հայտարարությունը, դրան հաջորդած Պուտինի մամուլի ասուլիսը մի կարևոր բանի մասին են խոսում, որ ռուսական կողմը փորձում է դադարեցնել այն պրոցեսը, որը տանում էր ամերիկյան, արևմտյան ճանապարհով՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մենք բոլորս գիտենք, որ այդ պայմանագրի կետերի համաձայն Արցախը ճանաչվելու էր Ադրբեջանի մաս, ասեմ ավելի՝ անվտանգային համակարգը փլուզվում էր, ոչնչանում էր, ռուս խաղաղապահների փոխարեն արցախցիների իրավունքները պետք է պաշտպանեին անհասկանալի երևույթ ներկայացնող ամերիկացի դիվանագետներ։ Ռուսական կողմի հանդիպման նախաձեռնությունը, հետագայում Պուտինի մեկնաբանությունները, այսօր ՌԴ դեսպանի մեկնաբանությունը առ այն՝ Արցախի հարցի կարգավորումը պետք է թողենք ապագա սերունդների ներկայացուցիչներին, խոսում է հետևյալի մասին, որ ՌԴ-ն կողմ է խաղաղության պայմանագրին, բայց ցավոտ կետը Արցախի կարգավիճակի հարցով այն է, որ իրենք կողմ են թողնելու ապագային։

Մեզ համար, ցավոք սրտի, որպես պատերազմում պարտված կողմի, սա հնարավորություն է։ Հնարավորություն է ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունը պահպանել, այլ նաև՝ պահպանել Հայաստանի սուբյեկտայնությունը, որովհետև Պուտինի խոսքերը Վալդայում ավելի շատ ոչ թե Արցախի, այլ՝ Հայաստանի մասին էին։ Ու եթե Հայաստանի իշխանությունները ինքնակամ հրաժարվեն Արցախի Հանրապետությունից և Արցախի սուբյեկտայնությունից, իրենք կդադարեն լինել հետաքրքիր իրենց ռազմավարական դաշնակցի, և բնական դաշնակցի համար, խոսքը ՌԴ-ի մասին է, իսկ երբ որ իրենց անվտանագային հովանոցը հեռացվի Հայաստանի գլխից, պատերազմը հաշված ամիսների խնդիր է դառնալու։ Եվ մենք իսկապես վերածվելու ենք նոր Սիրիայի, իսկ տեսնելով թե ինչպես են Ուկրանիայում ռմբակոծում մեծ քաղաքները, ինչպես նաև մայրաքաղաքը, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեզանում դա նույնպես տեղի չի ունենա։ Սա է հիմնական ձեռքբերումը Սոչիի հանդիպման, դրա հետ կապված հարցերի շուրջ։

-Հայտարարության մեջ Արցախի հարցի կարգավորման մասին հիշատակում չկար, ըստ ձեզ՝ դա լա՞վ է, թե՝ վատ։

-Առաջինը խոսվում է, որ կարևորվել է խաղաղապահների դերը։ Խաղաղապահները գտնվում են Արցախում, անկախ նրանից այդ փաստը նշված է, թե նշված չէ, այն պարագայում, երբ Ադրբեջանը մինչև հիմա հրաժարվել է հաստատել խաղաղապահների մանդատը, սա կարևոր է։ Որովհետև եթե խոսք կա խաղաղապահների մասին, խոսք կա նաև Արցախի անվտանգության համակարգի մասին, ինչը մեր համար ձեռնատու է։ Իհարկե, ցանկալի կլիներ, եթե այնտեղ նշված լիներ, որ խաղաղապահները տեղակայված են Լեռնային Ղարաբաղում, ես կարծում եմ դա այն կետն է, որի մասին խոսում էր Պուտինը, որ ոչ բոլոր կետերը հաջողվեց ներառել փաստաթղթի մեջ։ Եվ երկրորդը, երբ հղում է արվում Աստանայի (Ալմա-Աթայի` խմբ.) հռչակագրին՝ մենք պետք է տեսնենք, թե Հայաստանում փաստաթղթերը ինչի մասին են խոսում։ Գերագույն խորհրդի որոշումը, որով հաստատվել է Աստանայի հռչակագիրը, ունի վերապահում։ Վերապահումը վերաբերվում է կոնկրետ Արցախի Հանրապետությանը՝ որպես սուբյեկտ, որը հռչակել է իր անկախությունը։ Եթե մենք այնուամենայնիվ գանք պայմանագրի ստորագրմանը, և հղում անելով նույն Աստանայի հռչակագրին, կա մաս, որ մենք ճանաչել ենք Արցախը, և Ադրբեջանի ամբողջականությունը, բայց առանց Արցախ։ Ադրբեջանը, անընդհատ ստորագրում է նման փաստաթղթի տակ՝ իմանալով Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը, դա նշանակում է, որ իրենք էլ են ընդունում այն որոշումը, որ Արցախը չի մտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Էմոցիոնալ առումով ավելի դրական կլիներ, որ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը լիներ, բայց Աստանայի պայմանագրին հղումը և ռուս խաղաղապահների հետ կապված կետը, այս առումով դրական է։

-Պարոն Մաթևոսյան, արդյո՞ք հայտարարության մեջ ՌԴ խաղաղապահ ուժերի ժամկետների երկարաձգման մասին խոսք կար։

-Կար արձանագրում, որ խաղաղապահները կարևոր դերակատարում ունեն՝ խաղաղության ամրապնդման հարցում։ Եվ հետո Պուտինը ասում էր, երբ որ լուծեն բոլոր խնդիրները, որոնք կան Ադրբեջանի և Հայաստանի միջև, այդ խաղաղության պայմանագիրը, կոմունիկացիաների վերացումը և այլն, առանձին կետով որոշվելու է խաղաղապահների մանդատի հարցը։ Այսինքն, երբ լինի «խաղաղության պայմանագիրը», և վերը նշված հարցերը որոշակի լուծում ստանան, հաստատվեն խաղի կանոները, տնտեսական փոխգործակցությունը, վստահության ինչ-որ մթնոլորտ ձևավորվի, դրանից հետո միայն կանցնեն խաղաղապահների հարցին։ Իսկ այդ դեպքում տրամաբանական է, որ այն խոսակցությունները, որոնք կան ռուսական մամուլում՝ առ այն, որ 10-20 տարով հնարավոր է երկարաձգվի խաղաղապահների հարցը, այդ հարցը ինձ թվում է մենք կկարողանանք լուծել։

Պուտինի այս նախաձեռնությունը և Սոչիի հանդիպումը արգելակել է արևմտյան շրջանակներում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։ Եթե դա արգելակվել է՝ դա պատմական պատուհան է բացում` Հայաստանի ու Արցախի քաղաքական ակտիվության շնորհիվ իրավիճակի փոփոխության հասնել Հայաստանում։ Սա այն ֆունդամենտալ հարցն է, որից պետք է բխեն մնացած բոլոր խնդիրները՝ թե՛ Հայաստանի տարածքների ամբողջականության, թե՛ ինքնորոշման իրավունքի հարցի հետ կապված, թե՛ խաղաղապահների հարցի հետ կապված։ Բանակցությունների այն ֆորմատը, երբ որ Հայաստանը ներկա է բանակցությունների սեղանի շուրջ, իսկ շատ հարցեր լիազորված են ՌԴ նախագահին, այլ ոչ թե ՀՀ ներկայացուցիչն է փորձում պահպանել մեր Հանրապետության ու Արցախի Հանրապետության շահերը։ Հիմա շատ կարևոր է, թե արդյոք կկարողանանք ճիշտ օգտագործել այս ժամանակային պատուհանը, թե՝ ոչ։ Առավել ևս, որ Պուտինը ինչ ասեց Վալդայում, տարանջատեց Հայաստանի իշխանություններին և Հայաստանի հասարակությանը՝ Ղարաբաղյան հարցի համատեքստում։ Գնդակը հայ հասարակության և ընդդիմադիր քաղաքական և տնտեսական էլիտայի ձեռքում է։

-Փաշինյանը երեկ ասաց, որ ռուսական կողմի առաջարկներն իրենց համար ընդունելի են, բայց առջևում կրկին հանդիպում ունի Ալիևի հետ, այս անգամ Բրյուսելում։ Ի՞նչ եք կարծում, հնարավոր է այդ հանդիպման ընացքում ստորագրվի պայմանագրի արևմտյան տարբերակը։

-Երբ Փաշինյանը հանդիպումից առաջ խոսում է այն մասին, որ եթե ռուսական կողմի առաջարկի 10-15 տարով երկարաձգի խաղաղապահների ներկայության մանդատի հարցը՝ Հայաստանը կսատարի այն։ Այն կողմը, որը մեդիատոր է հանդիսանում, չի կարող պաշտպանել այս կամ այն կողմերի դիրքորոշումը, կողմերը պետք է առաջարկեն իրենց լուծման տարբերակները և ընտրելով լավագույնը՝ փորձի կողմերին ինչ-որ եզրահանգման մոտեցնել։ Բայց երբ առաջարկը գալիս է ոչ թե քեզանից, այլ՝ ՌԴ-ից , կստանանք այն իրավիճակը, որը ստացանք Ֆրանսիայից։ Հիշում եք Մակրոնի վերջին հայտարարությունը, որում մենք ակնհայտ տեսանք Ադրբեջանի դեմ որոշակի հայտարարություն, ինչը հանգեցրեց նրան, որ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի համար Ֆրանսիան, որպես բանակցությունների մեդիատոր ընդունելի չէ։ Հիմա Փաշինյանը ամբողջ պատասխանատվության բեռը քցում է ռուսական կողմի վրա, հետո փաշինյանական կողմի մամուլը ասում է, քանի որ այդ կետը չի ներառվել փաստաթղթի մեջ՝ ուրեմն Պուտինը ոչինչ չի արել։ Դա նենգ և ստոր փորձ է սեփական պատասխանատվությունը բարդել այլոց վրա, այս դեպքում՝ ՌԴ-ի վրա։ Բացի այդ մենք խոսեցինք նրա մասին, որ Ռուսաստանը կարողացել է կանխել որոշակի գործընթացի արագությունը, բայց այն տարմաբանությունը, մեր քաղաքական զարգացումների, հակառուսական հիստերիան, որը ոչ միայն լրատվամիջոցների մակարդակով է, այլ նաև՝ իշխանական ներկայացուցիչների, Ազգային Ժողովի նախագահից սկսած՝ մինչև վերջին պատգամավորը, խոսում են այն մասին, որ Փաշինյանը ներքուստ ընտրությունը վաղուց կատարել է և կակված է ստորագրել Վաշինգտոնյան փաստաթուղթը։

Այդ փաստաթուղթը վերաբերվում է ոչ միայն Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին, այլ նաև՝ տարածաշրջանային անվտանգությանը։ Քանի որ կողմերը դեմ են, Փաշինյանը ունի որոշակի արգելակներ, և չի կարողանում պայմանականորեն Սոչիից հետո մեկնել Բրուսել՝ ստորագրելու փաստաթուղթը, բայց որ նա շարունակելու է գնալ այդ ուղղությամբ՝ դրանում ոչ մի կասկած չկա։ Հնարավոր պահին կգնան այդ փաստաթղթի ստորագրմանը։ Փաստաթղթում գրված է, որ ուժի դադարեցման սկզբունք են վերցնում։ Այն պահին, երբ մենք ունենանք նոր լարվածություն՝ սեպտեմբերի 13-14 լարվածության նման, Հայաստանից հայտարարություն կլինի առ այն, որ դե Ռուսաստանը որպես մեդիատոր իր վրա պատասխանատվություն վերցրեց, որ թույլ չի տա բախումներ լինեն, բայց չկարողացավ իրականացնել այն, Ռուսաստանը մեզ չպաշտպանեց, գնանք ստորագրենք Վաշինգտոնյան փաստաթուղթը, քանի որ դա կապահովի Հայաստանի 29 հազար քառակուսի կմ-ի անվտանգությունը։ Մոտավորապես սցենարը այսպիսին է լինելու։ Քանի որ հայկական կողմը ներքուստ հակված է այդ փաստաթղթի ստորագրմանը շատ աշխատանքներ են տարվում այն ուղղության, որ փաստաթուղթը ստորագրվի արևմտյան պլատֆորմայի վրա, դա միանշանակ է։

-Փաշինյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ հակված է ստորագրել փաստաթուղթը, ձեր կարծիքով Արցախում տեղի ունեցած հանրահավաքն ու Հայաստանում նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքը կարող են ազդել Փաշինյանի որոշման վրա։

-Արցախի հանրահավաքը, իհարկե դրական է, վերլուծենք նույն 1988թ․-ի շարրժումը, կհասկանանք, որ գործընքացը մեկ հանրահավաքով չի սահմանափակվում։ Շատ կարևոր է, որ հանրահավաքը լինի բազմամարդ, որպեսզի դու իսկապես կարողանաս, ինչպես ասեց մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը, ժողովրդի կարծիքը տարբերել։ Բայց սա շատ քիչ է գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու։ Շատ կարևոր է այն ներքին գործնթացները, որոնք պետք է զուգորդեն հանրահավաքներին։ Հարցը պետք է լուծվի Ազգային ժողովի ներսում: Պատգամավորները պետք է ընտրեն նոր վարչապետին, նոր Կառավարություն։ Պետք է ներկայացնել, թե՛ երկրի անվտանգությունից ելնելով, թե՛ իրենց անձնական շահերից ելնելով, և իրենք պետք է ճիշտ ընտրություն կատարեն։ Բայց դա պետք է կատարվի ոչ թե սպառնալիքներով, այլ՝ բացատրելով մարդկանց, իրենց շահը։ Պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանի նախկին 3 նախագահները, Արցախի նախագահները ևս մեկ անգամ հստակ գնահատականներով հանդես գան և բացատրեն թե ինչ վտանգներ է իր մեջ ներառում Վաշինգտոնյան փաստաթուղթը։ Հայաստանի խոշոր գործարարները հայտարարություններով պետք է հանդես գան,այն մասին, որ օտարելով Արցախը՝ ոչնչացնում ենք Հայաստանը, ոչ թե էմոցիոնալ գնահատականներով, այլ շատ սառը դատողականությամբ։ Պետք է ձևավորել հանրային մթնոլորտ։ Անդադար պետք է կազմակերպել հանդիպումներ Երևանում, մարզերում, մարդկանց բացատրել, որ Արցախը հանձնելով՝ մենք դուռ ենք բացում ցեղասպանության համար։ Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված են Հայաստանում ցեղասպանություն անելով։ Իրենց շահերը շատ բացահայտ են, ու հասկանալի։ Մենք պետք է կարողանանք հակառակը թելադրել, և օրակարգ ձևավորել։ Հանրահավաքները պետք է լինեն շատ և բազմամարդ։ Մեկ հանրահավաքով ոչինչ չես կարող փոխել, եթե համակարգված աշխատանք չես իրականացնում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan