Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան
10
«Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Պատերազմ Արցախում
«Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան

Դաշինք` ի հեճուկս թշնամիների

«Հայկական ալիքը» գրում է. «Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական կողմը սանձազերծել է պատերազմ` ընդդեմ Հայաստանի: Պատերազմը շարունակվում է, և այն հրադադարը, որի մասին թմբկահարում են դե-ֆակտո իշխանություններն, անկայուն է: Այսօրվա դրությամբ թշնամին էլ ավելի է մխրճվել ՀՀ սուվերեն տարածք կամ, ինչպես դե-ֆակտո իշխանություններն են սիրում մեղմացուցիչ տերմիններ օգտագործելով քողարկել ճշմարտությունը, «ունեցել է որոշակի դիրքային առաջխաղացում»: Պատերազմի սանձազերծման օրից մինչ օրս, գրեթե ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ, կոնկրետ հասցեական կոչերով հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետությունը` ամենաբարձր պաշտոնական մակարդակով:

Մինչդեռ երեկ` սեպտեմբերի 18-ին, ականատես եղանք մի դեպքի, որն ակնհայտ փորձ էր սեպ խրելու հայ-իրանական բարեկամության մեջ: Խոսքը, բնականաբար, վերաբերում է ԱՄՆ 3-րդ պաշտոնյա` ներկայացուցիչների պալատի խոսնակ  Նենսի Փելոսիի խորհրդանշական այցին Գաֆեսճյան արվեստի կենտրոն և Ավարայրի ճակատամարտը պատկերող որմնանկարի առջև հայ-պարսկական պատերազմներին հղում կատարելուն: Ասել, որ այս դժվարին իրավիճակում նման քայլն անմտություն էր, նշանակում է չասել ոչինչ:

Ի տարբերություն ՀՀ դե-ֆակտո իշխանությունների, որոնք չեն ցանկանում գիտակցել հայ-իրանկան հարաբերությունների կարևորությունը, ՀՀ բնակչության մի մեծ զանգված, այնուամենայնիվ, չի կիսում դե-ֆակտո իշխանությունների տեսակետը: «Հայկական ալիք»-ի խմբագրությունն առանձնացրել է իրանցի բոլոր պաշտոնյաների կողմից վերջին օրերին արված կոչերն` ևս մեկ անգամ փաստելու համար, որ Հայաստանն ունի դաշնակիցներ այս իրավիճակում և ճիշտ պետք է օգտագործի այդ ներուժը: Ստորև կարող եք ծանոթանալ դրանց` ըստ ժամանակագրական հերթականության:

Սեպտեմբերի 13

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ը տարածել է հայտարություն` մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի շուրջ: ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի ցանկացած փոփոխություն։

Սեպտեմբերի 13

Կայացել է հեռախոսազրույց ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում Է․ Ռայիսին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության շարունակականության վերաբերյալ՝ ասելով, որ խաղաղությունը դեռևս չի վերադարձել այս տարածաշրջան։

Ռայիսին անդրադարձել է տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի ազդեցությանը և ներկայացրել դրա ներկայությունը որպես վնասակար անվտանգության համար և սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար։

Նշելով, որ Իրանը մշտադիտարկում է Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը և զարգացումները՝ Ռայիսին հայտարարել է․«Տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է»։ Իրանի առաջնորդը նշել է, որ Հայաստանի և Իրանի պատմական սահմանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության, մերձեցման և բարգավաճման հենարանը։

Ըստ հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Սեպտեմբերի 14

Իրանի ԱԳ բախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է վերջին ռազմական լարվածությունը Հարավային Կովկասում` ասելով, որ վեճի լուծումը հնարավոր է խաղաղ և քաղաքական ճանապարհով։

Նա նաև անընդունելի է համարել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 14

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ունեցել է հեռախոսազրույց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ` քննարկելով հարավկովկասյան տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող զարգացումները:

ԻԻՀ ԱԳ նախարարը հնչեցրել է խորը մտահոգություն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ օգնելու խնդրի խաղաղ և քաղաքական ճանապարհով կարգավորելուն։

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Մենք մշտապես շեշտել ենք երկների, այդ թվում նաև Ադրբեջանի և Հայաստանի, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարևորությունը»:

Հ. Ամիր Աբդոլլահիանն ավելացրել է, որ Իրանը համարում է Հայաստանի հետ ունեցած սահմանը պատմական ճանապարհ, և այն պետք է պահպանվի առանց որևէ փոփոխության:

Սեպտեմբերի 15

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը «Լուրեր»-ին տված մեկնաբանության մեջ նշել է. «Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին»:

Սեպտեմբերի 15

Իրանը բերում է 100%-անոց մարտական պատրաստության իր զորքերը` հայ-իրանական սահմանին:

Սեպտեմբերի 16

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի ժամանակ անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանին` նշել է, որ ՆԱՏՕ-ն մեծ սպառնալիք է հանդիսանում տարբեր տարածաշրջանների համար: Նախագահը նշել է, որ Աֆղանստանի և Սիրիայի փորձը պետք է դաս լինի և պետք է խուսափել դրանից: Խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար: «Մենք մշտապես շեշտը դրել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն մերժելու վրա։ Կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղության միջոցով` հիմնվելով միջազգային օրենքի վրա»,- ասել է Է. Ռաիսին:

Նախագահը նշել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը և հայտնել պատրաստակամություն` օգնելու լուծել երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները:

Սեպտեմբերի 17

Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում կայացածՇանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Հանդիպման և խոսակցության սղագիրը հրապարակվել է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքում սեպտեմբերի 17-ին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները` Սիրիայում, Աֆղանստանում և Կովկասում։

Այաթոլլահ Ռաիսին ընդգծել է, որ իրենք դեմ են բռնի պատերնալիզմին և հայտարարել. «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ապագան որոշվում է նրանց կողմից և հարգվում է նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Բերելով տարբեր ճգնաժամերի ժամանակ բարեկամներին և հարևաններին Իրանի աջակցության օրինակները՝ նախագահը պարզաբանել է, որ Իրանը իր հարևանների բարեկամն է։

Սեպտեմբերի 17

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին մեծաքանակ զորք է հավաքում, որը նախատեսվում է հասցնել 45000-ի»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan