Տարածաշրջանում կա երկու պետություն, որոնք կարող են ոչ միայն խոսքով, այլև գործով օգտակար լինել Հայաստանին
Տարածաշրջանում կա երկու պետություն, որոնք կարող են ոչ միայն խոսքով, այլև գործով օգտակար լինել Հայաստանին իր հիմնական երկու թշնամու` Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Դա Իրանն է և Ռուսաստանը: Եթե պետք է փնտրել դաշնակից ու ապա փորձել կառուցել դաշնակցային հարաբերություններ` դրանք դարձնելով արտաքին քաղաքական գերակայություն, ապա Թեհրանն ու Մոսկվան են այն մայրաքաղաքները, որտեղ որ օրնիբուն պետք է աշխատեն մեր դիվանագետնրն ու քաղաքագետները: Իսկ ով հավատում է յոթ սարից այն կողմ մեզ ժպտացող ու մեզ համար ամեն անդադար «մտահոգվող» պետությունների օգնությանը, ապա մեկ բառով ուղղակի մանկամիտ է: Դե իսկ դրա քարոզիչները Հայաստանի թշնամիներն են, որովհետև միայն թշնամին կանի ամեն բան, որպեսզի մենք Թուրքիայի դոմ մնանք մենմենակ:
Իսկ եթե դուք դեռ չեք հասկացել, թե ինչ է տալիս մեզ Իրանի և Ռուսաստանի հետ շահակցությունը, ապա նայեք Սյունիքին: Նոյեմբերի 9-ից հետո այն մնում է հայկական միայն ու միայն Թեհրանի ու Մոսկվայի շնոուհիվ: Սա է եղելությունը: Սա լավ չէ իհարկե: Բայց քանի չենք ազատվել կապիտուլյանտներից, վերականգնել բանակը, ու սեփական ուժերով նորից պաշտպանել մեր երկիրը, ապա մենք էսպիսի դրության մեջ ենք լինելու:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից