ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Ո՞վ կլինի ԲԴԽ նախագահ՝ Բեքմեզյա՞նը, թե՞ Խաչատուրյանը

 168․am-ը գրում է․

Երեկ տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) փաստացի նախագահ Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի: Ավելի ուշ պարզվեց, որ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում և ենթարկվել է ճողվածքի վիրահատության:

168.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Ջհանգիրյանի վիրահատությունը հրատապ չէր, սովորական պլանային վիրահատություն է. ճողվածքի խնդիր նա ունեցել է երկար տարիներ, և վիրահատվելու՝ նրա որոշումը հավանաբար տեղավորվում է «Անցիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» տրամաբանության մեջ:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Գագիկ Ջհանգիրյանը բաժնեմաս ունի «Արմենիա» ԲԿ-ում, և հավանաբար դրանով է պայմանավորված նրա ընտրությունը:

Ինչևէ, մինչ Գագիկ Ջհանգիրյանը իր առողջական խնդիրներն է լուծում, մասնագիտական շրջանակները փորձում են հասկանալ՝ ով կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին:

168.am-ի տեղեկություններով՝ երբ Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում խոսում էր այն մասին, որ, եթե Ռուբեն Վարդազարյանը հրապարակի ամբողջական ձայնագրությունը, նա լուրջ խնդիրներ կունենա, իրականում փորձում էր վտանգն իրենից հեռացնել:

Այդ ձայնագրության մեջ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ջհանգիրյանը նաև ոչ հաճելի արտահայտություններ է անում Նիկոլ Փաշինյանի հասցեին, խոսում ալկոհոլի նկատմամբ նրա՝ անտարբեր չլինելու և անհավասարակշիռ վարքագծի մասին:

Այն, որ Գագիկ Ջհանգիրյանը կհեռանա, թերևս, արդեն որոշված է, և դրա մասին էր խոսում նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը թեմայի վերաբերյալ: Լրագրողի հարցին՝ չե՞ք կարծում, որ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ կարծում եմ:

Ինչևէ, հիմա խնդիրը Գագիկ Ջհանգիրյանի իրավահաջորդն է: Մամուլն արդեն գրում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կներկայացնի սորոսականների ճնշման ներքո, և առաջ են քաշում Ջհանգիրյանին ԲԴԽ սորոսական անդամ Դավիթ Խաչատուրյանով (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է) փոխարինելու վարկածը:

Սա այնքան էլ կենսունակ վարկած չէ, քանի որ որքան էլ քաղհասարակություն կոչվածը ջանքեր գործադրի, Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի չի գնա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի դիրքերն ուժեղացնելու ճանապարհով:

Ինչ-որ պահի Դավիթ Խաչատուրյան-Սասուն Խաչատրյան եղբայրների ԲԴԽ-Հակակոռուպցիոն կոմիտե տանդեմը կարող է խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար, ու նա դա լավ է հասկանում:

Այս պահին, մեր տեղեկություններով, հավանական է համարվում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը ԲԴԽ նախագահի պաշտոնի համար, որովհետև նախ նա միակն է, ում վերաբերյալ կա կոնսենսուս ԲԴԽ-ի դատավոր անդամների մոտ, և բացի դրանից, ըստ էության վարկաբեկված չէ և սկանդալների կիզակետում չի հայտնվում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan