Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ռուս-արևմտյան հակամարտությունը էլ ավելի է ուժեղացնում Թուրքիայի և Ադրբեջանի դերը և հակառակը թուլացնում մեզ

Ողջ անցած պատմությունը վկայել է մեկ բանի մասին, այն է` երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները բարելավվում էին, դրանից շահում էր հայությունը, օրինակ անցած դարի 90-ականների ժամանակաշրջանը, երբ ռուս-արևմտյան խաղաղ գոյակցության պարագայում, մենք հաջողություն արձանագրեցինք ղարաբաղյան պատերազմում: Եվ ճիշտ հակառակը, երբ Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները սրվում են, դա ուղղակի ազդեցություն է թողնում նաև մեզ վրա: Դրա մասին են վկայում պատմական մրցակցության հետևանքները Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև 19-ը և 20-րդ դարերում: Բեռլինյան կոնգրեսի աշխատանքներից սկսած մինչ 1920 թվականի Սևրի պայմանագրի կնքումը:

Այս օրերին էլ, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով գրեթե զրոյացան Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը կրկին բարձրացան, թե Մոսկվայի, և թե Արևմուտքի մոտ:

Պետք է նշել, որ այդ կոնֆլիկտից Անկարան և Բաքուն փորձում են մաքսիմալ ձևով իրենց օգուտը քաղել: Օրինակ, Անկարան դատապարտեց  Մոսկվայի գործողությունները, բայց չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Ադրբեջանը կնքելով Մոսկվայի հետ, այսպես կոչված «դաշնային համաձայնագիրը», միաժամանակ հումանիտար աջակցություն է ցույց տալիս բացառապես ուկրաինական կողմին, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները բացահայտ հակառուսական քարոզչությամբ են զբաղված, փորձելով բարձրացնել իրենց վարկանիշը արևմտյան լսարանի առջև: Ռուսական նավթի վրա թեկուզ և սահմանափակ պատաժամիջոցներ կիրառելուց հետո, ադրբեջանական նավթի գինը այսօր հատեց մեկ բառելի դիմաց 130 դոլարի սահմանը:

Ընդորում այս հակամարտության ընթացքում թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են իրենց շահերի համար սակարգել թե Մոսկվայի, և թե Արևմտյան տերությունների հետ: Եվ այստեղ ամեն քայլ, ամեն դետալ ունի իր նպատակը: Էրդողանը թույլ չի տալիս, որ Շվեդիան և Ֆինլանդիան դառնան ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ փորձելով դա «վաճառել» Մոսկվայի վրա, իսկ մյուս կողմից՝ պահանջում  է ԱՄՆ-ից վերանայել իր հանդեպ  պատժամիջոցները: Պահանջում է, որ  շվեդները դադարեն աջակցել իրենց երկրում տեղակայված քրդական կազմակերպություններին և միաժամանակ պատրաստվում են ներխուժել Սիրիա, փորձելով այնտեղ գրավել ավելի քան 20 հազար քառ. կմ. տարածք:

Իսկ ի՞նչ են հակադրում այս ամենին Երևանում, գրեթե ոչինչ: Փաշինյանը Հայաստանը միջազգային  սուբյետկից, երկիրը դարձրել է օբյեկտ, որին  ֆուտբոլի գնդակի պես օգտագործում են թե Արևմուտքում, և թե Մոսկվայում:

Եվ այս ամենից հետո, թող ոչ ոք չզարմանա, թե ինչու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, մենք կրկին կորուստներ կարող ենք արձանագրել դիվանագիտական հարթակներում: Քանզի այսպիսի տգետ և ապաշնորհ իշխանություն Հայաստանում չի եղել վերջին 30 տարիների ընթացքում: Բայց այդ ձախողումների համար մեղավոր է բացառապես հայ հանրությունը, իր տարատեսակ վերնախավերով և անկիրթ զանգվածներով: Մենք գիտենք ընդամենը մեկ բան, հերթական ձախողումից հետո, անիծել ողջ աշխարհին, որ մեր հոգսերով չի ապրում և ճակատագրին, որ այդքան «անհաղորթ է» մեր շահերի համար:

Պարզապես մեր հանրությանը դեռ ոչ ոք չի բացատրել, որ հատկապես 21 դարում, ժողովուրդը իր քայլերի համար ինքը պետք է պատասխան տա, իսկ ուրիշներին մեղադրելուց առաջ հաճախ պիտի նայի հայելու մեջ, որպեսզի կարողանա սթափ վերլուծել սովորի և հերթական սխալները չկատարի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan