Ընդդիմության հավաքների գործով միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է միայնակ
Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ… Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են»։
«Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»
***
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: