Թող վայելեն միմյանց հետ շփումը. Ռուսաստանը լքում է Եվրոպայի խորհուրդը
![Թող վայելեն միմյանց հետ շփումը. Ռուսաստանը լքում է Եվրոպայի խորհուրդը](/timthumb.php?src=/disc/10-03-22/ffd8eee8c8738b4818a29e8ea1a449e0.jpg&w=450)
Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող այս խարխլող գործողություններին: Ռուսաստանը չի մասնակցի նատօականների և նրանց հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունն արևմտյան գերազանցության մասին կախարդանքների համար հարթակի վերածմանը: Թող վայելեն միմյանց հետ շփումը՝ առանց Ռուսաստանի»,-նշել են նախարարությունից։
Աղբյուրը՝ aysor.am