Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ»
12
Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Պատերազմ Արցախում
Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ Փաշինյանի ռեպրեսիվ մարմիններն ընտրությունները չեղարկելու հիմքե՞ր են հորինում Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ. Փաստաբան Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան Հայաստանի՝ ԵՄ–ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը պատմական նոր փուլ է բացում. Փաշինյանը՝ Մեցոլային Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով էլեկտրացանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը լուրջ մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում

«Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։ Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որեւէ ճշգրտման։

Ինչո՞ւ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։ Ռուսաստանի և բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը նման տարբերակի երբեք չի համաձայնվի (ունի չհամաձայնվելու համար անհրաժեշտ կարողություն) և ուրեմն, պետք էր պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղիներ գտնել։ Եւ, ի դեպ, եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէր և սա էր պատերազմի պատճառը, ինչո՞ւ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները և տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։

Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները, մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։ Հիմա, իհարկե, ետին թվով այս տարբերակի կողմնակիցները, հասկանալիորեն, շատացել են։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այս պարագայում նույնպես Գորիսի հարևանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ։ Նաև՝ ժամանակին մեզ մեղադրում էին «հողերը ծախելու» մեջ։ Հիմա էլ՝ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը։ «Ճկուն» քաղաքականության ջատագովների մեծագույն բացթողումն այն է, որ նրանք երկար տարիներ պատերազմից խուսափելու և ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել։

Մեր մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք հասցրել բավարար չափով թալանված գումարներ ետ բերել և պատշաճ պատրաստվել պատերազմին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>