Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր
8
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Պատերազմ Արցախում
Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները»

Սոլովյովը հիշեցնում է Աննա Հակոբյանի և «Էռատո» ջոկատի մասին. Ինչպե՞ս է Ուկրաինան օգտագործում 44-օրյա պատերազմում ՀՀ-ի տեղեկատվական «գործիքները»

Փետրվարի 25-ին Ուկրաինայի տարածքում մեկնարկած Ռուսաստանի հատուկ ռազմաօպերացիային զուգահեռ՝ քննարկվում է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության տեղեկատվական բաղադրիչը:

Սովորաբար պատերազմական գործողությունների անորոշ փուլերում փորձագետները և հասարակական լայն շերտերը հետևում են այն տեղեկատվությանը, որը մատուցվում է՝ փորձելով ստանալ ռազմական իրավիճակի մասին հստակ տեղեկություններ:

Պատերազմը տեղեկատվական դաշտում սովորաբար համեմատվում է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի կիրառած տեղեկատվական հնարքների ու գործիքների հետ:

«Հաղթելու ենք», «Հաղթել ենք» տրամաբանությամբ հաղորդագրություններ ու կոչեր այս օրերին առավելապես հանդիպում ենք ուկրաինական սոցցանցերում, պաշտոնական հաղորդագրություններում և լրատվական այլ նյութերում:

Այսօր թեման մասնակիորեն քննարկվեց նաև ռուս հեռուստահաղորդավար, արևմտյան պատժամիջոցների ցանկում հայտնված Վլադիմիր Սոլովյովի յութուբյան ալիքի «Полный контакт» հաղորդաշարի հարցազրույցներից մեկում, հաղորդում է 168.am-ը:

Վլադիմիր Սոլովյով-ռուս ռազմական վերլուծաբան Միխայիլ Խոդորյոնոկ հարցազրույցի ընթացքում ռուս ռազմագետը վերլուծեց  ռուսական ռազմաօպերացիայի զուտ ռազմական բաղադրիչը, հանգամանքը, որ այն չպետք է երկարաձգվի, որ յուրաքանչյուր օրը ռուսական կողմի օգտին չէ, որ Ռուսաստանն ավելի մեծ ուժեր պետք է ներքաշի իր առջև դրված խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար, քանի որ Արևմուտքը հսկայական ծավալներով ռազմամթերք է ուղարկում Ուկրաինա:

«Հակառակորդն ակտիվանում է, մեծանում է դիմադրությունը, Արևմուտքի կողմից ռազմական օգնությունը մեծանում է, այս հատուկ օպերացիայի արտաքին հետևանքները մեզ համար բացառապես անբարենպաստ են»,- նշեց Խոդորյոնոկը: Ռուս հեռուստահաղորդավար Սոլովյովի կարծիքով՝ ամեն ինչ որոշվում է ռազմադաշտում, որի ապացույցը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է:

Նրա գնահատմամբ՝ Ղարաբաղյան պատերազմի լուսաբանման շրջանակում հայկական մամուլն իրեն դրսևորում էր այնպես, ինչպես ուկրաինական մամուլը՝ ներկայումս:

«Ադրբեջանցիները շատ երկար ժամանակ լիակատար լռություն էին պահպանում»,- ասաց Սոլովյովը:

Խոդորյոնոկի արձագանքին, թե բոլորն են հիշում, որ ողջ ցանցը  ողողված էր  տեխնիկայի այս կամ այն տեսակի ոչնչացման ադրբեջանական հոլովակներով, Սոլովյովը պատասխանեց, որ ինքն առավելապես հիշում է այն հաղորդագրությունները, որոնք Հայաստանից էին գալիս:

Նա տեղեկացրեց, որ իրեն ուղարկել են մի ամբողջ ընտրանի, թե ընդհանրապես երբ ինչ եղավ:

«Ավելին՝ այնպիսի օրինակներ, ինչպես Հայաստանի վարչապետի կինը և իբրև թե Ուկրաինայի փոխնախագահի կինը, սակայն Ուկրաինայում չկա փոխնախագահ: Իսկ ահա Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի կինը, որը ձևավորել էր «Էռատո» ջոկատը»,- նշեց Սոլովյովը:

Նա մեջբերեց նաև Արծրուն Հովհաննիսյանի՝ «Ալիև, բարի գալուստ դժոխք, փոխանցիր դա քո ահաբեկիչներին» խոսքերը, զուգահեռաբար ցուցադրելով Ուկրաինայից նմանատիպ հաղորդագրությունները՝ «Բարի գալուստ դժոխք» վերջաբանով:

«Այսինքն՝ մի շարք ուրվագծեր վերցված են, բայց ամեն դեպքում ամեն ինչ որոշվում է պատերազմի դաշտում»,- եզրափակեց Սոլովյովը՝ ակնարկելով, որ տեղեկատվական պատերազմը չունի որևէ նշանակություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan