Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում
8
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան

Ի՞նչ էր ուզում անել ու ի՞նչ արեց Ազատագրական շարժումը մեկ շաբաթում

«2021-ի նոյեմբերի 20-ից Հայաստանում մեկնարկած Ազատագրական շարժման գաղափարը շատ ավելի վաղ էր ծնվել, բայց ընկերներիս հետ փորձում էինք գտնել դրա իրականացման լավագույն ճանապարհները։
 
Սյունիքից մեկնարկած ավտոերթն ու նոյեմբերի 22-ին Երևանի հիմնական ճանապարհների արգելափակումն անակնկալի բերեց ոչ միայն փաշինյանական ռեժիմին, այլև բազմաթիվ քաղաքական ուժերի, Հայաստանի վրա խաղադրույք կատարած գերտերությունների ու տարածաշրջանային երկրների։ Նույն օրը երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ըստ մոտավոր հաշվարկների, եկել էր 3500-4000 մարդ, ինչը բավական մեծ թիվ է նոր մեկնարկող շարժման համար։
 
Դա, իհարկե, խառնում էր ներքին ու արտաքին քաղաքական ուժերի հաշվարկները։
Առաջին 3-4 օրերին Ազատագրական շարժումը թափ էր հավաքում, ինչը չէր կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական, աշխարհաքաղաքական հայրերին։ Նրանք մտածում էին, որ մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, ուստի մեր դեմ գործի դրեցին իրենց ունեցած ամբողջ զինանոցը՝ ուժային կառույցներից մինչև հակաքարոզչություն և ֆեյքերի ֆաբրիկաներ։
 
Մեզնից վտանգ տեսան նաև նրանք, ովքեր դիրքավորվել են ընդդիմադիր դաշտում, բայց իրականում սպասարկում են փաշինյանական ռեժիմի շահերը։
Այնինչ մենք ի սկզբանե հասկանում ենք, որ այսօր ձգտել իշխանություն վերցնելը կարող է լինել մի քանի պարագայում․
 
- եթե խելագար ես և չես հասկանում, թե ինչ վիճակում է Փաշինյանի ձեռքով ծնկի բերված Հայաստանը,
 
- եթե որոշել ես գնալ քաղաքական ինքնասպանության,
- եթե ունես հսկայական փորձ ու հմտություն՝ ոտքի կանգնեցնելու ավերակների վերածված Հայաստանը։
 
Ազատագրական շարժման որևէ անդամ, սակայն, չի ձգտել և չի ձգտում իր ձեռքը վերցնել իշխանություն՝ ազնվորեն հայտարարելով, որ մենք պատասխանատվություն ենք վերցնում երկու բանի համար․
 
1․ Այս պահին Հայաստանը ազատել Նիկոլ Փաշինյան չարիքից և նրա համակարգից,
2․ Ծառայել վաղվա Հայաստանին մասնագիտական կարողություններով՝ առանց ավելորդ ամբիցիաների։
 
Նոյեմբերի 20-ից մեկնարկած Ազատագրական շարժման սկզբունքներին հավատացին մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ և մեր երկրի բազմաթիվ քաղաքացիներ։ Մեր նախաձեռնած շարժումը տվեց պտուղներ, որոնցից ամենակարևորը, թերևս, նոյեմբերի 26-ին Սոչիում երեք երկրների ղեկավարների հանդիպմանը նախորդած փակ քննարկումն է եղել, որի ժամանակ հայկական կողմը մատնանշել է Հայաստանում տեղի ունեցող այս գործընթացն ու շեշտել, որ իրենք վախենում են հեղափոխությունից։
 
Հանուն անկեղծության՝ մեզ չհաջողվեց կանխել հակահայկական փաստաթղթի ստորագրումը, բայց հաջողվեց հասնել նրան, որ պայմանագրի փոխարեն ստորագրվի սովորական հայտարարություն, որը իրավական որևէ ուժ չունի։
 
Մեզ հաջողվեց մեկ գաղափարի ներքո հավաքել մի քանի հազար մարդու և ամբողջ հայկական հանրության մեջ՝ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում, նորից հույս արթնացնել։
Մենք իրավունք չունենք հուսախաբ անել մարդկանց։
 
Ազատագրական շարժումը պայքարի երկրորդ փուլում տարբեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ քննարկելու է համախմբման հնարավորությունները, որպեսզի կարողանանք ավելի ուժեղ հարված տալ ներքին ու արտաքին թշնամուն՝ ոտքի հանելով ամբողջ հայությանը։
 
Մենք վստահ ենք դրանում։ Նահանջել չկա․․․»:
 
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan