Բանակցություններ՝ մարտերից հետո և մարտեր՝ բանակցությունների հետևանքով. Սոչիից՝ Բրյուսել. Տեսանյութ
Սոչիում տեղի ունեցավ նոյեմբերի 9-ից ձգձգվող Պուտին- Փաշինյան-Ալիև հանդիպումը: Հայաստանի վարչապետը մերժել էր նոյեմբերի 9-ի տեսակոնֆերանսի առաջարկը, որովհետև այդ օրվա սիմվոլիկան իր համար այնքան էլ լավը չէ, փոխարենը նա ընտրել էր սև ուրբաթը՝ Քարվաճառի հանձնման տարելիցի հաջորդ օրը:
Եվ այս ձգձգումը 7 զինվորի կյանք խլեց: Ստորագրված փաստաթղթում խոսք չկա Ադրբեջանի նոր ագրեսիայի մասին: 17 օրից Հայաստանի վարչապետն արդեն Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահին: Ժամադրություն, որ նախանշվեց՝ ասես ստվեր գցելու ռուսական միջնորդական ջանքերի վրա, բայց փորձագետներն ասում են, Պուտինը մի զանգով կանխեց Հայաստանի իշխանության՝ արևմտյան իմպրովիզները՝ իր հարկի տակ հավաքեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, մի-մի ձիթենու ճյուղ տվեց ձեռքները ու ճանապարհեց՝ ստորագրված փաստաթղթով: