Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կհաճախեն միայն պատվաստված քաղաքացիները. ԱՆ-ն առաջարկ ունի
Դիտել նաև
Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց
Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը:
Նախարարը հայտնել է, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: