Վարդենիսի 31-ամյա բնակչի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դիտել նաև
Իտալիայում առգրավվել է Հայաստան տեղափոխվող 2,7 տոննա կոկաին. Տեսանյութ
Ձեր ներկայությամբ միջին վիճակագրական խնջույքի ներկաները թմրանյութեր օգտագործում են, թե՞ ոչ․ Կարեն Քոչարյանը՝ փոխոստիկանապետին
Բթացնում, հետո քայքայում են. թմրամոլները մանկական այգիներ են հասել հետպատերազմական Հայաստանում. Տեսանյութ
Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո
Թմրանյութեր, թռչող սարք, հեռախոսներ. Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում նոյեմբերի ընթացքում
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 22-ի սահմաններում քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժին բերման ենթարկեցին Սեսմանուկյան փողոցի 31-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ թմրամիջոցն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: