Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր
8
Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Պատերազմ Արցախում
Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան

Հայ և միջազգային բժշկագիտությունը մեկ տեղում

Յուրաքանչյուր գիտության զարգացում անհնար է առանց շարունակական զարգացման և համաշխարհային փորձի փոխանակման՝  հատկապես երբ խոսքը առողջապահության, այսինքն մարդու առողջության ապահովման մասին է, ապա այս պահանջները ավելի են սրվում։ ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտը որդեգրելով բժիշկներին միջազգային  փորձին անմիջականորեն հաղորդ անելու և Հայաստանի բժիշկներին միջազգային դաշտում ներկայացնելու ռազմավարությունը,ձեռնամուխ է եղել «Առողջապահության և բժշկագիտության հայկական» հանդեսի ստեղծմանը։ Ինչո՞վ է տարբերվում այս հանդեսը  նախորդ նմանատիպ հանդեսներից, այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսի» գլխավոր համախմբագիր, Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, Առողջապահության նախարարության նյարդաբանության գծով խորհրդատու, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․ Սամսոն Խաչատրյանի հետ։

-         Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես  կլինիկական հատվածի գիտական նյութերը կարծում եմ մի փոքր ավելի բարելավվելու կարիք ունեն՝ տպագրության առումով։ Այս հանդեսի նպատակն է ձևավորել  միջազգային հարթակ կլինիկական, գիտական, ինչպես նաև առողջապահական ոլորտի աշխատողների համար։

Ընդհանրապես գիտական հանդեսներում նյութերը տպագրվում են համապատասխան գրաքննության աշխատանքներից հետո, որը իրականացվում է այդ մասնագիտական դաշտում գործող այլ գիտնականների կողմից՝ եթե նյութը արժեքավոր է համարվում։ Սակայն, եթե այն ունի որոշակի լրացումների, շտկումների կարիք, ապա տվյալ հոդվածի հեղինակին դրանք ուղղելու հնարավորություն է տրվում հոդվածը վերադարձնելով նրան վերանայման։ Եթե հոդվածը արժեքավոր գիտական նյութ չի պարունակում, այն մերժվում է։

Սովորաբար Հայաստանում այդ փուլը հեշտ է անցնելը, մինչդեռ միջազգային ճանանչում ունեցող ամսագրերում, հանդեսներում շատ բարդ է։ Հիմա մենք ուզում ենք մշակել և ներդնել պրոֆեսիոնալ գրախոսության ինստիտուտը, ինչից կշահի ոչ միայն պայմանական գիտական հոդվածը և համահեղինակների խումբը, այլև Հայաստանյան բժշկագիտությունը ընդհանրապես։ Այս քաղաքականության հիմքում նաև մեր հանդեսը մրցունակ դարձնելն է միջազգային դաշտում։

-         Ամեն դեպքում գիտությունը պահանջում է անընդմեջ  ինքնակրթություն, փորձի փոխանակում։ Հանդեսը հնարավորություն կտա՞ տպագրված նյութերի միջազգայնացմանը և միջազգային ճանանչում ունեցող մասնագետների հոդվածները հասանելի կլինեն՞ հայ մասնագետներին՝ կտպագրվե՞ն «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսում»։

 

-         Շատ լավ հարց է։ Ասեմ, որ այս պահին ձևավորվում է հանդեսի խմբագրակազմը և մենք նախատեսում ենք ընդգրկել Հայաստանի առողջապահության տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներին, գիտնականներին։ Փորձելու ենք կիրառության մեջ դնել մեր գիտական պոտենցիալի առկա միջազգային կապերը, որպեսզի  աստիճանաբար ներգրավենք արտասահմանյան ճանանչված գիտնականներին մեր հանդեսում։ Ինչը մի կողմից կբարձրացնի հանդեսի վարկանիշը, իսկ մյուս կողմից կլուծի հոդվածների բարձր մասնագիտական գրախոսություն ստանալու հնարավորությունը։

Այս պահին կան միջազգային ճանաչում ունեցող գիտական պարբերականներ և  հանդեսներ, որոնցում  տպագրված հոդվածը նշանակում է, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Մեր նպատակներից մեկն է հասնել այդ չափանիշին։ Հեշտ գործ չէ հայտնվել միջազգային ճանանչում ունեցող այդ վարկանիշային պարբերականների ցանկում, սակայն մենք ձգտելու ենք դրան։

-         Ինչքա՞ն ժամանակ է, որ գործում է այս հանդեսը։

-         Այն նոր է հիմնադրվել, այս տարի, և վերջերս՝ տոնական սեպտեմբերի 21-ին լույս տեսավ «Առողջապահության և բժշկագիտության հայկական» հանդեսի անդրանիկ համարի էլեկտրոնային տարբերակը։ Առաջիկայում կթողարկվի նաև տպագիրը։ Շուտով բժշկական հանրությանը այն լայնորեն հասանելի կլինի, քանի որ տեղադրելու ենք մեր «ahms.am» կայքում։ Դա կնպաստի նաև տեսանելիության կտրուկ բարձրացմանը միջազգային հարթակում։ Մեր նպատակը ոչ թե հանդեսի քանակի, այլ որակի ապահովումն է։ Ծրագրում ենք ընդգրկվել ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ցուցակում։ Այդպիսով կնպաստենք, որպեսզի հանդեսում տպագրված հոդվածները ընդունվեն որպես թեկնածուական ևդոկտորական աշխատանքներիպաշտպանության հիմք։ Ինչ վերաբերում է դրսի հեղինակների տպագրմանը մեր հանդեսում, ապա մենք դրա համար անում ենք ամեն հնարավորը՝ բարձրացնելով մեր վարկանիշը, քանի որ առաջատար մասնագետները ձգտում են տպագրվել բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում և հանդեսներում։ Գիտական հանդեսները ունեն վարկանիշային սանդղակ՝ Impact Factor կամ ազդեցության գործակից և ըստ այդ սանդղակի է որոշվում, թե որքանով է տպագրված նյութը կարևոր և աղդեցիկ։

-         «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսը» հետաքրքիր կլինի միայն մասնագետներին, թե՞ նաև լայն հանրությանը։

-         Այն մասնագիտական ուղղվածության է, հետևաբար տերմինաբանությունը, գիտական հղումները և շատ այլ մասնագիտական բաներ չեն կարող լայն հանրության համար հետաքրքիր լինել և մենք այդպիսի խնդիր մեր առջև չենք դրել։ Մեր նպատակն է բարձրացնել գրավչությունը մասնագետների շրջանակում։

-         Երբ գնում են հանդեսի միջազգայնացման, ապա ոչ միայն նյութերի այլև մամուլի, ձևավորման որակը պետք է բարձր մակարդակի վրա լինի, ինչը լուրջ ֆինանսներ է պահանջում։ Կկարողանա՞ք գտնել այդ միջոցները։

-         Այս հանդեսի նախաձեռնությունը պատկանում է Առողջապահական ազգային ինստիտուտին։ Մենք ունենք ամուր ֆինանսական հիմք, քանի որ այնԱռողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական գիտական հանդեսն է, ծախսերի մեծ մասը հոգում է հենց ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա առայժմ խուսափել տպագրության վճար սահմանելուց հեղինակների համար։ Խմբագրության անդամները արեցին ամենը սկսած ձևավորումից մինչ բովանդակային լուծումներ, որպեսզի հանդեսը նոր խոսք դառնա Հայաստանում։ Վստահ եմ ճիշտ ճանապարհին ենք և ստացվում է։

-         Ինչ՞  խնդիր կամ հարց Դուք կառանձնացնեիք։

-         Ես կոչ եմ անում Հայաստանում աշխատող բոլոր կլինիցիստներին, հատկապես գիտակրթական ոլորտում ներգրավված և հետաքրքիր կլինիկական նյութ կամ դեպքեր, կամ ուսումնասիրություններ անցկացնող մասնագետներին չհապաղել և մտածել դրանք տպագրել մեր հանդեսի էջերում։ Ես և իմ պրոֆեսիոնալգործընկերը՝ հանդեսի գլխավոր համախմբագիր Դավիթ Աբրահամյանը, ինչպես նաև ամբողջ խմբագրակազմը մեծ ուրախությամբ կուսումնասիրենք աշխատությունները և հնարավորինս բարելավելով դրանք կտպագրենք հանդեսի էջերում։ Իդեպ արդեն նախատեսում ենք այս տարվա երկրորդ համարը և սիրով սպասում ենք նոր հոդվածների։ Մեր նպատակներից մեկն է Հայաստանում առողջապահության ոլորտի և բժշկագիտության մեջ գիտական աշխատանքների և ուսումնասիրությունների տպագիր արտացոլումը և դրա տեսանելիության ապահովումը թե Հայաստանում թե մեր երկրի սահմաններից դուրս։

 

 Ժասմին Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan