Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

Մենք կտոնենք անկախությունը երբ անկախ կլինենք. Հայտարարություն

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 

-----

30 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը որոշեց, որ Հայաստանը պետք է անկախ ինքնիշխան պետություն լինի: Հայ ժողովուրդը վերահաստատեց իր որոշումը (Արցախյան պատերազմի) ընթացքում՝ ազատագրելով Արցախը և թույլ չտալով թշնամուն ներխուժել Հայաստանի Հանրապետություն: 

Այսօր, երբ դաժան և անարդար պատերազմի արդյունքում թշնամին զավթել է Արցախի մեծ մասը և կանգնած է Հայաստանի Հանրապետության տարածքում, ավելի քան ակնհայտ է, որ հենց Արցախն է եղել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության երաշխիքը:

30-ամյա մեր անկախությամբ մենք պետք է երախտապարտ լինենք նահատակված ու կենդանի մեր հերոսներին, որոնց սխրանքների և կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունն այսօր գոյություն ունի:

Սեպտեմբերի 21-ը տոն է, բայց մենք այդ օրն ուրախանալու առիթ չունենք: Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց զավակներին, ծնողներին, քույր և եղբայրներին:

Մենք պարտավոր ենք մեր հերոսների կիսատ թողած գործն ավարտին հասցնելու, Հայաստանը հզորացնելու և ազգային արժանապատվությունն ու հպարտությունը հայերին վերադարձնելու:

Մենք խիստ դատապարտում ենք թշնամու հետ՝ Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը նսեմացնող համագործակցության գնացող իշխանության կողմից կազմակերպվող տոնակատարության անցկացումը:

Սեպտեմբերի 21-ին մենք գնալու ենք Եռաբլուր: Գնալու ենք ոչ թե սգալու, այլ մեր հերոսներին հարգանքի տուրք մատուցելու, նրանց անավարտ գործն ավարտին հասցնելու խոստում տալու:

Մենք անպայման կկերտենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Կտոնենք Անկախության 31 ամյակը թե 40՝ էական չէ: Կտոնենք անկախությունն այն ժամանակ, երբ թշնամին այլևս հայկական հողից մարդ չի առևանգի, երբ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժվելիս թշնամին չի անհարգի մեր անկախության սիմվոլները:

Մենք կտոնենք Անկախությունը, երբ հայրենի ուժային կառույցները թշնամու հանցագործությունների մեղքը չեն բարդի մեր համաքաղաքացիների վրա:

Սեպտեմբերի 21-ին մենք նախաձեռնում ենք «Շարժում 21»-ի մեկնարկը, որի նպատակն է հակազդել թշնամու հետ բացահայտ համագործակցության գնացող իշխանությունների հակապետական գործողություններին, պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը, նպաստել բարեկեցիկ և հզոր, ժողովրդավարական պետականության կայացմանը:

Մենք հանձն ենք առնում պատասխանատվություն՝ գործելու բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում բայց և պարտավորվում ենք պայքարել անկոտրուն և լինել անողոք՝ ազգային ու պետական շահը՝ հայի ազգային արժանապատվությունը վեր դասելով քաղաքական այլևայլ նպատակներից, տարատեսակ խմբերի ու խմբավորումների շահերից:

«Շարժում 21»-ը բաց է մեր տեսակետները կիսող բոլոր ուժերի և անհատների հետ համագործակցության համար:

Միաժամանակ մենք համագործակցության եզրեր չենք տեսնում թշնամուց հանդիպում աղերսող, նրանց ապօրինությունները արդարացնող, պետական շահերի հաշվին թշնամու հետ համագործակցող կոլաբորացիոնիստ իշխանության հետ:

Եվ այսպես, հանդիպում ենք սեպտեմբերի 21-ին, ժամը` 19:00,

Եռաբլուր պանթեոնի մուտքի մոտ!

 

ՀՈՒՐԱՐՏԱ ՀԿ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan