«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ)
5
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Պատերազմ Արցախում
Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան

Իշխանությունները պայքարում են այն անձանց դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի նկրտումներին. Լարիսա Ալավերդյան

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի համայնքապետներին ազատությունից զրկելու միջնորդությունները շարունակում են բավարարվել: Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նախ նշում է խախտված մի շարք իրավունքների մասին: «Առհասարակ ոտնահարվում են ազատ արտահայտվելու, ինչպես նաև քաղաքական իրավունքները: Այն, ինչ կատարվում է մասնավորապես Սյունիքի համայնքապետների նկատմամբ, կոպիտ ոտնձգություն է նաև նշված իրավունքների հանդեպ: Մեծ հաշվով, տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ պետական, ավելի կոնկրետ՝ իշխանական մակարդակով:

Այդ հետապնդումներն իրականացվում են այլախոհների, քաղաքական այլ կողմնորոշում ունեցողների նկատմամբ: Մենք գործ ունենք կոպիտ քաղաքական հետապնդումների հետ: Կարևոր է ընդգծել նաև, որ այդ ամենն արվում է ակնհայտորեն: Հանրությանը բացահայտ ուզում են ցույց տալ, որ այս ամենի հիմքում հենց քաղաքական դրդապատճառն է: Իշխանությունը չի քողարկում նպատակը և այն իրականացնում է ակներև, ակնհայտ ու շատ կոպիտ ձևով»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը՝ նշելով, որ այս ամենն իրականում մի քանի նպատակով է իրականացվում:

«Այս գործողությունների թիրախում նաև հասարակության այն հատվածն է, որը քաղաքական այլ կողմնորոշում ունի ու չի սատարում գործող իշխանությանը: Մենք գործ ունենք իշխանական մակարդակով իրականացվող հոգեբանական ճնշման, ավելի կոնկրետ՝ հոգեբանական տեռորի հետ: Որևէ բան այդքան ուժեղ չի ազդում հանրության վրա, ինչպես նման «բաց դասերը», որոնք տրվում են իշխանության կողմից: Այսօր խախտվում է հասարակության ազատ արտահայտվելու իրավունքը, մարդիկ հետապնդվում են քաղաքական կողմնորոշման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ մատնանշելով նաև իշխանության հեռահար նպատակների մասին, որին, ըստ նրա, կարող է հասնել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված բարոյահոգեբանական ճգնաժամը:

«Ինչո՞ւ Սյունիք: Սյունիքն, այո, առանձնահատուկ, ռազմավարական նշանակություն ունի: Բայց հեռահար նպատակների հիմքում միայն այս բաղադրիչը չէ: Խնդիրն այն է, որ հետապնդվող անձինք շատ պարզ արտահայտել են իրենց կարծիքը: Իսկ այս ամենը նպատակ ունի ենթարկեցնել Սյունիքի ամբողջ բնակչությանը: Այս ամենն ավելի քան պղտոր նպատակներին, քայլերին է ուղղված, որոնց մասին պարզորոշ արտահայտվում է Ալիևը՝ խոսելով ՀՀ տարածքների հանդեպ ունեցած նկրտումների մասին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Սյունիքի համայնքապետներից շատերին մեղսագրվող արարքներին, որոնց մեջ համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու բաղադրիչն է, Լարիսա Ալավերդյանը նշեց. «Այստեղ մանիպուլ յատիվ տեխնոլոգիայի կորիզ կա: Փորձում են այնպիսի հարցով գործընթացը սկսել, որը լայն խավերի մեջ այդ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք կառաջացնի: Փորձում են ներկայացնել այնպես, թե իբրև այս մարդիկ ինքնիրավչությամբ են զբաղվել այն խոցելի ուղղությամբ, որն այդքան ցավոտ է: Ամենախոցելի խմբերի համար ազդակ են ուզում հղել՝ ցանկանալով ցույց տալ, թե՝ տեսեք, այդ հարցերում ինչքան վատ ու սխալ են գործել ձեր ղեկավարները: Տվյալ դեպքում, իհարկե, արդարության սկզբունքի հարց չկա, այս ամենը մանիպուլ յատիվ տեխնոլոգիաների շարունակության տրամաբանության մեջ է: Ուզում են տպավորություն ստեղծել, թե այս մարդիկ հանցագործներ են, ինչի համար հայտնի մանիպուլ յատիվ տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, որի հիմքում այս դեպքում մարդկանց քաղաքականապես չեզոքացնելն է: Ըստ այդ տեխնոլոգիայի, սկզբից փորձում են ցույց տալ լայն խավերին, որ այդ մարդիկ հարգանքի արժանի չեն, քրեորեն հետապնդելի արարքներ են գործել, հետո փորձում են քաղաքականապես չեզոքացնել»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս ամենի մեջ մեկ այլ՝ աշխարհաքաղաքական «նյուանս» կա: «Նկատելի է, որ իշխանությունները պայքարում են ոչ թե Ադրբեջանի նկրտումների, այլ այն անձանց դեմ, որոնք Սյունիքի՝ Հայաստանին պատկանելու հարցում անզիջում դիրքորոշում ունեն ու ամուր են այդ հարցում: Փոխանակ բոլոր ուղղություններով պայքարեն Ադրբեջանի իշխանությունների նկրտումների դեմ, ուժեղացնեն Հայաստանն ու նաև Սյունիքի համայնքները, այս իշխանությունները հակառակն են անում՝ պայքարում են այն անձանց դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի նկրտումներին: Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների մեջ կապ կա: Այս ամենը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև պղտոր կամ ստվերային ինչ-որ համաձայնությունների նշաններ է կրում՝ հաշվի առնելով նաև այն, ինչ արվում ու հայտարարվում է Ալիևի կողմից: Այս ամենն արվում է միջազգային հանրության աչքի առաջ, և հենց այդտեղ է ամենամեծ մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է հայ ժողովուրդն ու Հայաստանը»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan