Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ

Կոռուպցիա, թալան չկա՞․ մահվանից հետո պրոթեզավորված քաղաքացի, 5 ընկերության հետ կնքված շուրջ 721 միլիոն դրամի պայմանագրեր…

Կոռուպցիան որպես թիվ մեկ թշնամի հռչակած իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք շտապ կարգով ստեղծեցին նաև հակակոռուպցիոն խորհուրդ՝ պայքարելու կոռուպցիայի երևելի և աներևույթ գայթակղությունների դեմ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության բազմաթիվ դրսևորումներով են աչքի ընկնում:

Օրեր առաջ Հաշվեքննիչ պալատն էր արձանագրել, որ տարբեր գերատեսչություններում գնումների ոլորտում առկա են տասնյակ անհամապատասխանություններ, 40%-ը մեկ անձից գնումներն են, պետական համակարգի գրեթե կեսում ներքին աուդիտ չի կատարվել, ծրագրային ֆինանսավորմամբ կատարված միջոցառումների 17.7 տոկոսի մոտ որևէ արդյունքային ցուցանիշ չկա և այլն։

Նկատենք՝ 168.am-ն արդեն անդրադարձել է պալատի 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների մի քանի հատվածների, այս անգամ առանձնացրել ենք Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունում կատարված հաշվեքննության ուշագրավ դրվագները:

Հիշեցնենք՝ ստուգումներն ընդգրկող ժամանակահատվածում՝ 2019 թվականին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Զարուհի Բաթոյանը:

Նկատենք՝ լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչ այս նախարարուհու գործունեությանը՝ մասնավորապես, նրա ու նրա տեղակալների կողմից որպես պարգևավճար ստացված միլիոնավոր դրամներին:

Ըստ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների՝ նախարարության՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռքբերելու համար հավաստագրերի տրամադրում» և «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանց վերանորոգում» գործընթացները իրականացվել են բացառիկ խախտումներով:

Օրինակ, 2019թ.-ի օգոստոսի 10-ին մահացած քաղաքացին 2019թ.-ին օգոստոսի 12-ին «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է թվով 2 հատ «պրոթեզի կոշիկներ» աջակցող միջոցներ 2×13500 դրամ արժողությամբ, սակայն սարսափ ֆիլմ հիշեցնող այս պատմությունն առավել սարսափելի շարունակություն ունի. «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական ենթահամակարգ»-ում առկա է շահառուի կողմից 12.08.2019թ.-ին լրացված դիմում աջակցող միջոց ստանալու վերաբերյալ:

Արձանագրվել է նաև 67 դեպք, երբ շահառուները աջակցող միջոցները ստանալուց, ըստ համակարգի՝ տվյալների բացակայել են ՀՀ տարածքից:

Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզներից յուրաքանչյուրի համար վճարվել է 59.000 դրամով ավելի բարձր գին, քան ներկայացված է եղել 2018թ.-ին անցկացված մրցույթում, իսկ նախարարությունն աջակցող միջոցների հավաստագրերի արժեքները սահմանելիս չի ունեցել որևէ հիմնավոր գնագոյացման մեթոդիկա:

Հաշվեքննողները կասկածելի դեպքեր են հայտնաբերել նաև մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ծրագրում. 14.01.21թ. դրությամբ արձանագրվել են դեպքեր, երբ շրջանավարտները կնքել են առքուվաճառքի պայմանագրեր, սակայն երեսունօրյա ժամկետում չեն իրականացրել սեփականության իրավունքի պետական գրանցումներ, 7-ի դեպքում ԲԳՎ-ով նախատեսված գումարները նրանց արդեն վճարվել է՝ ընդհանուր 44,1 մլն դրամ, անորոշ է եղել նաև ծրագրով մերժված 157 քաղաքացիներից 24-ի ընտրության մեթոդիկան։

Նախարարության կողմից իրականացված գնման գործընթացի վերաբերյալ էլ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ կենտրոնացված կարգով էլեկտրոնային եղանակով նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ-ներ) կարիքների համար (սննդամթերք, տնտեսական, սանհիգիենիկ և մաքրիչ նյութեր, հանդերձանք և անկողնային պարագաներ, ծխախոտ և վառելիք) կայացած 73 մրցույթներում կնքվել են 1,034,754.2 հազ. դրամի պայմանագրեր, որոնցից շուրջ 721,220,0 հազ. դրամը կամ 70%-ը բաժին է ընկնում թվով 5 ընկերության:

Նշվում է նաև, որ հաշվեքննության ենթարկված կազմակերպություններում թերի է եղել, կամ առհասարակ բացակայել է գնումների ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ պահանջված գնումների պլանները, բազմաթիվ դեպքերում դրանք կազմվել են սխալով, չեն ներկայացրել իրական պահանջարկի ծավալներն ու ժամկետները:

168.am-ն այս առնչությամբ մանրամասներ փորձեց ճշտել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջի գնումների գործընթաց բաժնից, սակայն ակտիվ հղումների տակ չկար որևէ տեղեկություն:

Ի դեպ, վերոգրյալը Աշխատանքի և Սոցիալական նախարարությունում հայտնաբերված անհամապատասխանությունների մի մասն է միայն:

Նկատենք՝ Հաշվեքննիչ պալատը դեռ մարտի 30-ի արտահերթ նիստում որոշել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքներով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այսօր դատախազությունից տեղեկացանք, որ Հաշվեքննիչ պալատի կողմից ուղարկված նյութերը ուսումնասիրվում են պետական շահերի վարչությունում:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan