Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է

Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման օրը։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հայերը եւ առաջադեմ մարդկությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին:

Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:

Որքա՞ն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ(մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն. միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով, դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունա¬կում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan