Երևանի քաղաքապետարանի 2 մլրդ դրամի շեղումը ԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Զատուլին Երրորդ աշխարհամարտն ու Հարավային Կովկասը
22
«Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիան՝ Երևանի հանրային տրանսպորտում (ուղիղ) Տրանսպորտի մեջ՝ տրանսպորտի թանկացման դեմ. շարունակում ենք ճնշումը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Թուրքական բազառ՝ տրանսպորտի գնի թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հարցվածների կարծիքով, ամենալավը աշխատում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, ամենավատը՝ «Հանրապետությունը» Կհայտարարեն, որ դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, իսկ հետո ԵԱՏՄ-ից․ միջանցքը կարող են հանձնել ԱՄՆ-ին (տեսանյութ) Հրատապ ասուլիս՝ Երևանում տրանսպորտի թանկացման թեմայով. ուղիղ Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիան՝ Երևանի հանրային տրանսպորտում (ուղիղ) Երևանի քաղաքապետարանի 2 մլրդ դրամի շեղումը Տրանսպորտային բոյկոտի պատրաստ է երևանցիների 90 տոկոսը (տեսանյութ) Տրանսպորտի մեջ՝ տրանսպորտի թանկացման դեմ. շարունակում ենք ճնշումը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) «Մայր Հայաստան»-ին թիրախավորում են, քանի որ տեսնում են, որ մեր աշխատանքն արդյունավետ է (տեսանյութ) Թուրքական բազառ՝ տրանսպորտի գնի թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Լազարյան ակումբի» հայտարարությունը՝ կապված Բաքվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարության հետ Հարցվածների կարծիքով, ամենալավը աշխատում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, ամենավատը՝ «Հանրապետությունը» Փաշինյանը ցավակցել է Թուրքիային Տունս թալանել են, վնասը 7-8 մլն դրամ է․ Հրաչյա Հակոբյան Դավոսում հանդիպել են Զելենսկին և Ալիևը Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է․ պատգամավոր Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից. Տեսանյութ Արցախի պետության լուծարման հրամանագիրը խմբագրել է անձամբ Փաշինյանը. Դավիթ Գալստյան Կհայտարարեն, որ դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, իսկ հետո ԵԱՏՄ-ից․ միջանցքը կարող են հանձնել ԱՄՆ-ին (տեսանյութ) ԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Զատուլին Երրորդ աշխարհամարտն ու Հարավային Կովկասը Հրատապ ասուլիս՝ Երևանում տրանսպորտի թանկացման թեմայով. ուղիղ Գյումրիում 26-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Տրանսպորտի թանկացումների ֆոնին Ավինյանը հանգստի է մեկնել Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում Վարորդները կմիանա՞ն բոյկոտին Առաջիկայում ականատես կլինենք ամերիկամետների կատաղի պայքարին Հայաստանը Թրամփի երդմնակալությանը մասնակցել է սոցապ նախարարի մակարդակով Թալանել են Փաշինյանի աներձագի տունը Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած»

Ձեր իսկ խառնած թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց... կառավարությունը մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որն ալեկոծել է հայագիտական, պատմագիտական շրջանակներն ու հանրությանն առհասարակ: Նախաձեռնության իմաստն այն է, որ դպրոցներում աշակերտները այլևս ոչ թե «Հայոց պատմություն» առարկա պետք է անցնեն, այլ... «Հայաստանի պատմություն»: Թե որտեղի՞ց է փչում այդ նախաձեռնության քամին, հայտնի է. Նիկոլ Փաշինյանն էր նման մի «հանճարեղ» դիտարկում արել՝ Արագածը գովերգելու և Արարատը ժխտելու իր մտայնության շրջանակներում: Մի առիթով էլ ասել էր, թե սխալ է, որ «Հայոց պատմություն» է, պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Արտաքուստ թվում է, թե պարզունակ տաֆտալոգիա է, իսկ իրականում տարբերությունը խորքային է, թեկուզ այն պարզ պատճառով, որ «հայոց» բառը շատ և շատ վաղուց արտահայտում է ոչ միայն «հայերի» իմաստը, այլև ընկալվում է որպես հենց Հայաստան, Հայոց աշխարհ:
Չնայած, դրան դեռ կանդրադառնանք: Նման «հանճարեղ» առաջարկի հեղինակները նշում են, թե բազմաթիվ երկրներում իրենց պատմությունը սովորաբար անվանվում է տվյալ երկրի անվանումով, ասենք՝ «Իսպանիայի պատմություն», «Ռուսաստանի պատմություն», «Մեքսիկայի պատմություն», «Մադագասկարի պատմություն» և այլն, և այդպես շարունակ: Այդպես էլ կա, և այդ տեսանկյունից թվում է, թե ձևական առումով ամեն ինչ ճիշտ է, այսինքն, մերն էլ պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Բայց այստեղ կան մի ամբողջ շարք հարցեր: Այդ հարցերից առաջինը, թող կրկնաբանություն չթվա, գալիս է հենց մեր պատմությունից, որը ոչ միայն հաշվվում է հազարավոր տարիներով, այլև ամենատարբեր վայրիվերումներով, իսկ աշխարհագրական առումով ընդգրկում է ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, նաև մեր գրեթե ամբողջ մեծ տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը, իսկ հայտնի հանգամանքների բերումով՝ նաև ամբողջ աշխարհը: Հիմա մեր պատմությունն էլ այդպես է ընթացել, ու հա, մենք մեր ուրույն ճանապարհով ենք գնացել ու գնալու: Հընթացս մի քանի հարց էլ է ծագում:
Օրինակ՝ պատմության դասընթացով նախատեսվո՞ւմ է նշել, թե որտե՞ղ ու ե՞րբ է լույս աշխարհ եկել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»: Ու ի՞նչ, եթե դա տեղի է ունեցել ոչ Հայաստանում, ուրեմն, ըստ փաշինյանական «հանճարեղ» տեսության, պետք է փաստը մի կո՞ղմ նետել: Կամ, ենթադրենք, անցնում են «Որոգայթ փառացի» մասին, ո՞ւ... Քանի որ բանը Մադրասում է եղել, ուրեմն... էլի՞ մի կողմ է նետվելու այդ կարևոր պատմական փաստը: Համաձայնեք, անհեթեթություն է: Ավելի վատ օրինակ. Կիլիկիայի հայկական թագավորությունները ՀՀ ներկայիս տարածքից առավել քան դուրս են: Ու ի՞նչ: Սեփական պատմության այդ հատվածին Հայաստանի դպրոցականները չպիտի՞ ծանոթանան, չէ՞ որ դա Հայաստանի ներկա տարածքի հետ կապ չունի: Իսկ Վանի կամ Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտե՞րը, իսկ Զեյթունի և Սասունի ապստամբություննե՞րը, իսկ Ադանայի ջա՞րդը, իսկ Ավարայրի ճակատամա՞րտը, չէ՞ որ այն ևս հիմա ՀՀ տարածքում չի գտնվում, Տղմուտ գետով հանդերձ: Իսկ Տիգրանակե՞րտը, իսկ Տուշպա-Վա՞նը...

Հանրությունը ալեկոծվել է, ինչը իր լուրջ պատճառներն ունի: Բանն այն է, որ գործող իշխանությունը, ելնելով իր խմբային ինչ-ինչ շահախնդրություններից, ցուցադրաբար ու ամեն գնով ընդգծում է, որ Հայաստան ասվածը բացառապես ՀՀ ներկայիս տարածքն է՝ 29800 քառակուսի կմ, և վե՛րջ: Ավելին, ցուցադրաբար հրաժարվում են Արարատից, անգամ վարչապետական ընդունելությունների դահլիճում պատին Արագածի նկարն են պատկերել տվել... Ունենք իշխանություն, որը հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան տարածք և մատը մատին չտվեց, երբ թշնամին սկսեց Արցախում իրագործել իր ցեղասպանական ծրագրերը: Եվ երբ նման իշխանությունը հայտարարում է, թե պետք է ոչ թե «Հայոց պատմություն» կոչվի սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը սովորեցնող առարկան, այլ պիտի կոչվի «Հայաստանի պատմություն», բնականաբար, լրջագույն մտահոգություններ են ծագում ու հնչեցվում, ըստ որում՝ փորձագետների ու գիտնականների կողմից ևս:

Նման իշխանության պայմաններում միանգամայն առարկայական է այն մտահոգությունը, որ առաջարկվող փոփոխությունը մեր բազմահազարամյա պատմությունը նենգախեղելու և աճող սերունդներին խեղաթյուրված հրամցնելու ստոր նպատակներ է հետապնդում, մանավանդ, եթե հաշվի առնենք նպատակային կերպով խոտան «դասագիրք» կազմելու և դպրոցներ մտցնելու քայլը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, «հայոց» բառը վաղուց ի վեր ձեռք է բերել կամ առնվազն արտահայտում է Հայաստան իմաստը ևս: Օրինակներ շատ կարելի է բերել, սկսած Հայոց բանակից: Բայց եթե «Հայոց պատմությունը» դարձնում են կամ ուզում են դարձնել «Հայաստանի պատմություն» (այսինքն, միայն առկա 29800 քկմ-ի պատմություն), ապա ինչպե՞ս վարվել հայոց լեզվի հետ: Նկատի ունենք առարկան: Այն նույնպե՞ս պետք է վերանվանվի, ասենք՝ «Հայաստանի լեզու»: Աբսուրդ չէ, հապա ի՞նչ է: Իսկ, օրինակ՝ զորավար Դրոյի մասին հայտնի երգը նույնպե՞ս պիտի վերափոխվի: Այսինքն, ոչ թե՝ «Հայոց երկնքով անցեք, հավքեր իմ սիրուն...», այլ՝ «Հայաստանի երկնքով»:

Միգուցե Սևակի «Անլռելի զանգակատո՞ւնն» էլ է «սրբագրվելու», քանի որ հիշո՞ւմ եք. «Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,Դժվար է ասել»: Իրո՛ք, դժվար է ասել. Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը վերանվանվելու է «Հայաստանի՞ լեռներում», իսկ «Հայոց վի՞շտը»: Լո՞ւրջ: Լավ, էսպես էլ խնդավիշտ նախաձեռնությո՞ւն... Պատմաբան Էդգար Հովհաննիսյանը բավականին դիպուկ էր նկատել, որ նշված նախաձեռնության հիմքում թյուրըմբռնում կա: Պատմաբանը նշում է ակնհայտը. երբ Մովսես Խորենացին գրում էր «Հայոց պատմություն», շարադրանքը ոչ միայն հայ ժողովրդի պատմության մասին էր, այլև հայկական պետականության, թագավորությունների: Կամ, օրինակ՝ Կիլիկիայի հայ արքաները դրամների վրա գրում էին «Հայոց թագավոր», այստեղ «հայոց» բառը պետության իմաստ ուներ:
Չնայած, այս «պատմությունը», նկատի ունենք աղմկահարույց ու անընկալելի և անընդունելի նախաձեռնությունը, երևի դեռ շատ ջուր կքաշի, գնալով ավելի ու ավելի զուգահեռվելով ժողովրդական այն ասացվածքի հետ, որ մի խև քարը ջրհորը նետեց, հարյուր գիտունով չկարողացան հանել: Որքան նկատել ենք, այս իշխանությունը իրեն ամենագետ ու անսխալական է երևակայում, իսկ խորհուրդներն էլ ընկալում է որպես թշնամական նետաձգություն: Բայց մի անվճար խորհուրդ, այնուամենայնիվ, տանք. հերի՛ք անհեթեթ «նախաձեռնություններ» մոգոնեք, ձեր իսկ խառնած էս թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan