Չինաստանում շենքի ապամոնտաժումը վախեցրել է անցորդներին (տեսանյութ)
Չժանչժոու չինական քաղաքում 12 հարկանի հին բնակելի շենքի ապամոնտաժումը վախեցրել է տեղի բնակիչներին, հաղորդում է «Mashable»-ը:
Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են վախեցած անցորդները փախչում փլուզվող շենքից:
Մինչ այդ քաղաքային իշխանությունները հայտարարություն էին տարածել հին շենքի ապամոնտաժման վերաբերյալ, սակայն տարածքը չեն փակել, քանզի զենքը փլուզվեց առանց պայթուցիկ սարքերի օգնության: Ընդհամենը թուլացվել են շենքի հիմքերը:
Zham.am

