Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Հանրաքվե՝ Նիկոլ Փաշինյանի կամ Հայաստանի մասին

«168 ժամ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին կայանալիք հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ ակտիվացել է Ընտրական օրենսգրքի պահպանման կամ փոփոխության հարցը, որն արհեստականորեն ուռճացվում է այն աստիճանի, որ որոշ ուժեր անգամ դրանով են պայմանավորում իրենց մասնակցությունը։

Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել փոխել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրությունները կանցկացվեն ամբողջական համամասնական կարգով։

Ընտրական օրենսգիրքը, իհարկե, կարեւոր է ընտրությունների բովանդակության ու որակի առումով։ Սակայն Ընտրական օրենսգիրքն այդպիսի նշանակություն կարող է ունենալ սովորական պայմաններում, ստանդարտ ընտրական գործընթացում։ Հիմա Հայաստանում սովորական պայմաններ չեն եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի որոշվելու այս կամ այն քաղաքական ուժի ներկայացվածության համամասնությունն ԱԺ-ում։

Այս ընտրությունները, եթե, իհարկե, դրանք տեղի ունենան, լինելու են Նիկոլ Փաշինյանի մնալու կամ հեռանալու մասին։ Այդ իմաստով հունիսի 20-ին տեղի ունենալիք միջոցառումը ոչ այնքան ընտրություն է, որքան հանրաքվե՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եւ ոչ միայն քաղաքական ճակատագրի վերաբերյալ։

Իսկ դա նշանակում է, որ ընտրությունների հիմնական բովանդակությունը լինելու են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ներկայացրած ծրագիրը կամ խոստումները, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու կամ նրան իշխանությունից հեռացնելու հարցը։ Հենց այդ առանցքի շուրջ էլ բյուրեղանալու են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները։

Լինելու են, իհարկե, բազմաթիվ եւ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստներով բազմագույն կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք շրջանցելու են Նիկոլ Փաշինյանին, ճամարտակելու են պայծառ կամ լուսավոր ապագայի մասին՝ իրենց գույների հանգույն, դրանով զբաղվելու են Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային պայմանավորվածություններ ունեցողները։ Բայց անկախ այդ ճամարտակություններից՝ ընտրությունը գլոբալ իմաստով վերաբերելու է Նիկոլ Փաշինյանի մնալուն կամ գնալուն։

Իսկ դա նշանակում է, որ երկրորդական նշանակություն ունի, թե ինչպիսի ընտրակարգով է անցկացվելու ընտրությունը, քանի որ ցուցակներում գրված անուններից կամ դրանց ընտրության կանոնից գրեթե ոչինչ կախված չի լինելու։ Որեւէ նշանակություն չունի՝ Նիկոլ Փաշինյանի անունը գրված է լինելու ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում։

Այդ ցուցակի հաղթանակի համար նա անելու է ամեն ինչ՝ պարզագույն ընտրակեղծիքներից՝ մինչեւ ազդեցության բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ՝ մինչեւ բռնությունների հրահրում, անելու է՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակի կազմավորման կարգը։ Ցուցակում ընդգրկված անուններն էլ ոչ թե որոշելու են հայկական պառլամենտարիզմի ճակատագիրը, այլ ընդամենը ծառայելու են որպես դեկոր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար։

Հետեւաբար՝ Ընտրական օրենսգրքի հարցը, մեծ հաշվով, տեխնիկական է, որը քաղաքական օրակարգի բովանդակություն դարձնելով՝ դրա շուրջ աղմկող ուժերն ընդամենը շեղում են ուշադրությունն առանցքային եւ ամենակարեւոր խնդրից՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու ռիսկից, որը նույնական է պարտության, կապիտուլյացիայի, հայրենազրկման հետ։

Ընտրությունները, ահա, պատասխանելու են այդ գլխավոր հարցին՝ տեղ ունենալո՞ւ են այդ ամոթալի երեւույթները հայկական իրականության մեջ, թե՞ Հայաստանը զարգացման գոնե տեսական հնարավորություն է ստանալու։ Քաղաքական պայքարը, այդպիսով, ընթանալու է Նիկոլ Փաշինյանին հաստատելու կամ մերժելու տրամաբանությամբ, որից դուրս գործող բոլոր ուժերն իրականում ծառայելու են նրա իսկ իշխանության պահպանմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>