Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Էս կառավարությունը նվեր է Ադրբեջանի համար, սա իրենց համար շահած կառավարություն է

Հարցազրույց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ

-Պարոն Զաքարյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Մեղրիում, ինչպիսի՞ն են մեղրեցիների տրամադրությունները պատերազմից հետո։

-Այդքան էլ չի տարբերվում Հայաստանի մնացած տեղերից, առանձնահատկությունը կապված է էդ անորոշության հետ՝ միջանցք եւ այլն, Ալիեւն ու Էրդողանն ասում են, մեր կողմից ոչ մի բան չի պատասխանվում, պաշտոնական ոչ մի բան, ոչ մի տեսակետ չկա, թե ինչ է լինելու։ Խոսքը միջանցքի մասին է։ Էդ անորոշությունը վակուում է առաջացնում, որն առիթ է տալիս, որ տարբեր մտավարժանքներ լինեն, մեկը մի բան է ասում, մյուսը՝ մեկ այլ բան։ Ու անընդհատ էլ մամուլից գալիս են՝ տարբեր ուղղվածություններով, օրինակ՝ «Ազատությունից» ու էլի մեկ լրատվամիջոցից, անունը չեմ հիշում, գալիս են ժողովրդի միջից մարդկանց են ընտրում, որոնք ասում են՝ իհարկե, լավ է, թող գան, առեւտուր կանենք։ Բայց ես ուզում եմ Ձեզ էլ հավատացնել, որ մեծամասնությունը, մանավանդ վերջին պատերազմի վերքերը հաշվի առնելով, չկա այդպիսի բարիդրացիական ցանկություն՝ մեր թշնամիների հետ բարիշելու։ Եվ իրավիճակ է փոխվել նաեւ նրանով, որ մենք նախկինում սահմանակից էինք Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը եւ Իրանին, հիմա արդեն արեւելյան կողմից՝ նաեւ Ադրբեջանին, եւ մեր Նռնաձոր գյուղն էլ դարձել է սահմանակից։ Էնտեղ GPS-ի հետ կապված խնդիրներ ունեինք, բայց ռուս սահմանապահների ուժերով, ադրբեջանցիների հետ բանակցելով՝ լուծվել է էդ հարցը։ Հիմա հետ են քաշվել, նորմալ է արդեն։

-Իսկ մարզպետը չի՞ խառնվում այդ խնդիրներին։

-Ես չգիտեմ, Նռնաձոր չի այցելել ոչ մի անգամ։

-Առհասարակ, ինչպիսի՞ն են մարզպետի հետ Ձեր հարաբերությունները՝ հաշվի առնելով քաղաքական հայացքների տարբերությունները։

-Ինքը՝ որպես անձ, իր անցած ճանապարհը հարգում ենք, գնահատում ենք, բայց որպես մարզպետ՝ ինքը, իմ կարծիքով, չի պատկերացնում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման փոխհարաբերությունները։

-Բայց Ձեզ հետ ուղիղ կապի մեջ մտնո՞ւմ է, լինո՞ւմ է, որ ինչ-որ հարցերով զանգեք իրար։

-Չէ, աշխատակազմերն իրար հետ աշխատում են, բայց իր հետ, անկեղծ որ ասեմ, շփում չկա։

-Լավ, իսկ ի՞նչ է սպասվում Մեղրիով միջանցք տրամադրելու մասով, կա՞ նման բան, քանզի մեկ ասում են՝ միջանցքի մասին խոսք չկա, մյուս կողմից ասում են՝ դա կարող է ընդհանուր օգտագործման ճանապարհ լինել, որը կանցնի Մեղրիով։

-Ներկայում կոնկրետ աշխատանք որ տարվում է, ռուս սահմանապահները հողհատկացման հարցով դիմել են բլոկ-պոստեր կառուցելու համար երկու սահմանագլխին՝ Նախիջեւան եւ Ադրբեջան։ Առնվազն կոնկրետ թեման էդքանն է, որ հինգ բլոկ-պոստի համար դիմել են։

-«Իմ քայլի» պատգամավորներից Հայկ Գեւորգյանը հայտարարել էր, թե Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն ի սկզբանե եղել է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք։ Սյունիքի մարզում կա՞ նման հատված, առհասարակ, որը միջազգայնորեն Ադրբեջանի տարածք է համարվում։

-Ես խորհուրդ կտամ իրեն ու մյուսներին՝ լավ ուսումնասիրեն «Պետական սահմանի մասին» օրենքն ու «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ 2010, թե 11 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ են եղել, բայց դա պետական սահմանի հետ ընդհանրապես կապ չունի։ Ուստի, էդ պատգամավորը կա՛մ միտումնավոր, կա՛մ անգիտակցաբար խառնում է էս երկու օրենքները։

- Ի դեպ, շատ է խոսվել այն մասին, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ուզում էր Մեղրին տալ, բայց չտվեց՝ ինչ-որ բան խանգարեց։ Դուք ի՞նչ կասեք այս մասով։

-Դե, տարիներով աշխատել են դրա վրա, որ՝ ուզում էր տար․․․ Ուզեր տար՝ կտար։ Եվ մյուս կողմից նայեք, եթե Նախիջեւանից Մեղրին տար, մենք 160 կմ ազատագրված տարածքներ ունեինք, բա դրա՞նք ինչ էին լինելու։ Այսինքն՝ Մեղրիից մինչեւ Հորադիզ մեր սահմանն էր, Արցախն էր։ Ինքը միայն Մեղրին տալով ո՞նց էր լուծելու էդ հարցը։ Դա կեղծ օրակարգ է, ես ոչ մի փաստ չունեմ, ճիշտ է, մարդիկ կան, որոնց ուղեղում տարիների քարոզչական աշխատանքի շնորհիվ դա խորը նստած է, բայց հա՛մ ուզում էր Մեղրին տալ, հա՛մ գազամո՞ւղ էր անցկացնում, Ռոբերտ Քոչարյանն էր, չէ՞, որ Իրան-Հայաստան գազամուղը կառուցեց, Մ2-ին զուգահեռ՝ Մ17 այլընտրանքային ճանապարհը կառուցեց։

-Հիմա անվտա՞նգ է Գորիս-Կապան ճանապարհահատվածը, թե՞ օգտվում եք Տաթեւով ճանապարհից, որն անբարեկարգ է։

-Չէ, հա՛մ անբարեկարգ է, հա՛մ հոգեբանական խնդիրը կա, որովհետեւ, եթե մենք էլ Տաթեւով գնանք, պատկերացրեք՝ ազգաբնակչության մոտ ինչ վերաբերմունք կառաջանա։ Բայց ես, որ անկեղծ ասեմ, ավելի շատ վտանգ․․․ հիմա մի քիչ կարող է կասկածամտության հետեւանք լինի, բայց երբ որ վարչապետի հրաժարականը սկսեցինք պահանջել, հասկացանք, որ էստեղից կարող է ուղղորդեն, որ մեզ էնտեղից վնասեն։

-Կարծում եք՝ էստեղից ադրբեջանցիներին կուղղորդե՞ն, որ ձեզ վնասեն։

-Դե, էս կառավարությունը նվեր է Ադրբեջանի համար, սա իրենց համար շահած կառավարություն է, եւ իմ կարծիքով՝ կուզեն իրար օգնած լինեն։

Աղբյուրը՝ Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>