Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Մեր երկիրը 3 տարի չի ունեցել իշխանություն, ունեցել է երկու կողմերից ընդդիմություն

Լragir.am- ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

Վարչապետը հայտարարեց, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Դուք որոշում ունե՞ք, թե ինչ մասնակցություն եք ունենալու, և առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության ընտրություններ անցկացնելու մեջ խնդիր չե՞ք տեսնում:

Իրականում այս պահին վերջնական որոշում չունեմ, ավելի շատ տրամադրված եմ չմասնակցելու ընտրություններին: Երկրորդ, իհարկե, խնդրահարույց է առանց Ընտրական օրենսգիրքը փոխելու ընտրություններ կազմակերպելը: Այսինքն այն նույն բանը, որը մեկ տարի, երկու տարի առաջ քննադատվում էր, այսօր նույն ճանապարհով ընտրությունների են գնում: Սակայն փոփոխությունները, որոնք առաջարկվում են Ընտրական օրենսգրքում, այնուամենայնիվ, կրկին խնդրահարույց են, որովհետև եթե մենք մարզային հստակ նշաձողեր չենք սահմանում մասնակցության առումով, դա խնդիր է առաջացնելու: Հիմա պետք է քննարկվի, դեռ վերջնական չի որոշված՝ փոփոխություն կարվի, թե ոչ: Այնուամենայնիվ, ԸՕ նախագիծը դրված է շրջանառության մեջ, հույս ունենամ, որ կամք կդրսևորվի և կքննարկվի, ըստ այդմ կհասկանանք, թե ինչ ենք անելու:

Ժամկետների առումով հավանակա՞ն է Ընտրական օրենսգիրքը այսքան կարճ ժամանակում փոփոխել ու գնալ ընտրությունների նոր օրենսգրքով: Որովհետև նշվում է, որ մինչև Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվի, մինչև ԿԸՀ-ն այդ ամենին ծանոթանա, կուսակցությունները ծանոթանան ու պատրաստվեն, դրա համար մի քանի ամիս ժամանակ է պետք:

Օրենքի ընդունումը հնարավոր է, բայց դրա կիրառականությունն ապահովելը գրեթե անհնար է, որովհետև բացի ԿԸՀ-ի ծանոթանալուց, այնտեղ հանձնաժողովի անդամների նոր կազմ պետք է սահմանվի, պետք է ծանոթանան Ընտրական նոր օրենսգրքին այն անձինք, որոնք ընտրությունների կազմակերպչական աշխատանքներում պետք է ներգրավվածություն ունենան: Բավականին խնդիրներ դա իր հետ բերելու է: Այնուամենայնիվ, այդ հապճեպությունը նաև վկայում է այն մասին, որ ցանկություն չկա օրենսգիրքը փոխելու:

Դժվա՞ր էր այս 2,5 տարվա ընթացքում Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը կյանքի կոչել: Այսքան ձգձգելն ինչի՞ մասին է խոսում:

Սա խոսում է հերթական անփութության մասին: Դժվար որևէ բան չկար, անտեղի, անիմաստ հազարավոր օրենքներ են ընդունել, իսկ սա մնացել է: Երևի ծովը ծնկներից էին համարում, մտածում էին՝ ընտրությունները ուշ են լինելու, դեռ կանեն: Բայց իրադրությունն ու հանգամանքները այլ բան թելադրեցին, արդյունքում եղավ այն, ինչ եղավ:

Փաստացի քարոզարշավի մեկնարկն ինչպե՞ս եք գնահատում: Քաղաքական ուժեր կա՞ն, որոնց հետ հնարավոր է կոնսուլտացիաներ անեք և ընտրություններին մասնակցեք նրանց ցուցակով:

Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այս պահին դաշտում կան, իմ պատկերացումների, իմ մոտեցումների հետ չեն համընկնում, որովհետև ունեցել են անցյալի փորձ, որը գոնե գործնականում տեսել եմ, և ես որքան էլ այսօր խոսեմ այսօրվա ձախողումների մասին, ես չեմ պատկերացնում, որ հակված լինեմ տեսնելու իրենց կառավարման տարիները: Դա արդեն հերիք է, որ չմասնակցեմ ընտրություններին: Իսկ մնացած ուժերն այս իշխանության կամ նախորդ իշխանությունների ճյուղերով ստեղծված են: Դա առհասարակ ցանկություն չի առաջացնում որևէ կերպ մրցակցության մեջ մտնելու: Ուստի նախընտրում եմ դադար վերցնել, նախ հասկանամ, թե  որքանով կարիքը կար իմ նման քաղաքական գործչի: Եթե հետագայում ցանկություն ունեցա կամ հասկացա, որ այո, այնուամենայնիվ, կարիքը կա, հաջորդ ընտրություններում մասնակցություն կունենամ:

Դուք անդրադարձել էիք նաև ՄԻՊ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես որ ցանկանում են օրենդրական փոփոխություն անել և, ըստ էության, կրճատել ՄԻՊ-ի բյուջեն: Ձեր կարծիքով, այս ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում, ուզում են ՄԻՊ-ին լռեցնե՞լ:

Այս ամենի սկիզբը դեռ բավականին վաղ էր դրված՝ կախված նրանից, որ իրենք ցանկանում են, որ ՄԻՊ-ը միայն անդրադառնա այն փաստերին, երբ իշխանության նկատմամբ կա բռնություն կամ բացասական, ոչ պատշաճ վերաբերմունք, ատելության խոսք: Իսկ երբ ՄԻՊ-ը անդրադառնում է նաև ընդդիմությանը, ապա այստեղ համարում են, որ ՄԻՊ-ը ընդդիմության մարդն է՝ աչք փակելով նրա վրա, որ ՄԻՊ-ը նույն օրվա մեջ կարող է երկուստեք հայտարարություն տարածել՝ ելնելով իր լիազորություններից, որոնցից մեկը իշխանության շահերի պաշտպանությանն ուղղված, մյուսը՝ ընդդիմության: Սակայն դա չկարևորվեց, ՄԻՊ-ն անընդհատ թիրախավորվեց և, եթե հիշում եք, ԱԺ-ում ՄԻՊ-ի հաշվետվության ժամանակ արդեն իսկ սկսվեց ՄԻՊ-ի նկատմամբ վերաբերմունքի դրսևորումը: Ես կարող եմ ասել, որ ՄԻՊ-ը, թերևս, այն քիչ կառույցներից է, որ պատշաճ աշխատել է և երբևէ չի թերացել միջազգային հարթակներում երկրի առջև ծառացած խնդիրները ներկայացնելու առումով: Այսօր նույնպես ՄԻՊ-ն այդ ուղղությամբ աշխատում է, գերիների հարցով ինտենսիվ զբաղվում է և գրեթե բոլոր միջազգային կառույցները, ի տարբերություն ԱԺ-ի արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների և մնացած հանձնաժողովների, առաջին հերթին ՄԻՊ-ից են ստանում ահազանգերը և պահանջները մարդու իրավունքների պաշտպանության առումով: Բնականաբար, այս ֆոնին երևում է ԱԺ համապատասխան հանձնաժողովների բացարձակ անգործությունը, ինչն էլ փոխանակ վարքագծի շտկման բերի, բերում է նրան, որ սկսում են թիրախավորել և արատավորել ՄԻՊ-ի գործունեությունը: Սա հստակ կազմակերպած, պլանավորած վարքագիծ է, որը ոչ միայն ՄԻՊ-ի դեպքում, այլ ընդհանրապես, շատ հաճախ արվում է: Այս սցենարը գոնե ինձ ծանոթ է:

Որքանո՞վ էր ճիշտ հիմիկվանից սկսել քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում այն հռետորաբանությունը, որը կար վարչապետի խոսքում, նաև այն, որ մարզերում հանդիպումներին մեծ թվով երեխաներ էին մասնակցում:

Նախ շատ վաղ է քարոզարշավ սկսելու համար: Երկրորդ, այն հռետորաբանությունը, որ կիրառվում էր տարիներով, այսօր նույնպես կիրառվում է, և դա ապացուցում է ԱԺ-ում իմ ելույթում հնչեցրած այն միտքը, որ մեր երկիրը 3 տարի չի ունեցել իշխանություն, ունեցել է երկու կողմերից ընդդիմություն: Սա խոսում է այն մասին, որ այսօր իշխանությունը միայն նախկին իշխանության դեմ է պայքարում, այն դեպքում երբ ինքն իշխանություն է, ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները, սակայն գիտակցման լուրջ պակաս կա, և դրա պատճառով է, որ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Իհարկե, շատ անհասկանալի է զոհվածների մասին, պատերազմի դեպքերի մասին խոսելը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «պատերազմի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որ դուք ձեզ մեղավոր չզգաք»: Իսկ ինչո՞ւ պետք է հասարակությունն իրեն մեղավոր զգա, նրանում, որ իր զավակներին տարել են ու անպաշտպան թողել, դարձրել են թիրա՞խ: Հանրությունը մեղավոր է մեկ բանում, որ այդքանից հետո դեռ թույլ է տալիս նման հռետորաբանությամբ խոսել: Ուրիշ ոչ մի բանում հանրությանը մեղադրել չի կարելի, անգամ իրենց տան ալյուրն են հանել, հասցրել բանակին, ինչո՞ւ պետք է մեղավոր զգա: Ո՞րն է քո «մեղավորությունը վերցնում եմ ինձ վրա» ասվածի իմաստը: Ամենասարսափելին այն է, որ նույնը կրկնում են ԱԺ պատգամավորները, այն մարդիկ, որոնք մեղավորություն չզգացին տոտալ անգործության ու անտարբերության ճանապարհին: Ու հիմա այդ գեղեցիկ, ոչինչ չասող բառերը որևէ կերպ չեն արդարացնում այն իրավիճակը, որում հայտնվել ենք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>