Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
27
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք

«Նիկոլ Փաշինյանը մեր ինչի՞ն է պետք. նա ուղղակի ինչ-որ մի ձրիակեր է, որը մեզ հանձնեց թշնամական երկրներին». Արմինե Ադիբեկյան.Տեսանյութ

«Քանի այս քայլող թյուրիմացությունն իշխանության է, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի անելու, որ իրավիճակը շտկի: Ասեմ ավելին՝ ՀՀ իշխանություններն անգամ Հայաստանի հարավային տարածքներին չեն տիրապետում և չեն բարձրաձայնում, որ ՀՀ-ն կանգնած է Սյունիքը կորցնելու շեմին, որ մենք գյուղեր են, որ հանձնում ենք, տարածքներ են, որ նվիրում ենք: Էլ ի՞նչ Արցախի մասին ենք մենք խոսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ Սյունիքում խնդիր չկա, նա արձագանքեց. «Իրենց համար խնդիր չկա, իրենց համար խնդիրը կսկսվի այն ժամանակ, երբ կկտրվի իրենց պարգևավճարը, և կհայտնվեն դատարանի առջև՝ պետական դավաճանության համար: Այդ պահից է իրենց համար խնդիրը սկսվելու: Քանի դա չկա՝ իրենք խնդիր չեն տեսնում, որովհետև իրենք իրենց եկամուտների գլխին են և իրենց երեխաների ապագայի կառուցման խնդիրներն են լուծում, ուրիշ խնդիր չունեն»:

ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է հերթական նախագիծը, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Իսկ հիմնավորման մեջ ասվում է, որ «Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին՝ վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս»:

ԱԱԾ այս նախագծի վերաբերյալ Արմինե Ադիբեկյանն ասաց. «Սա վառ ապացույցն է նրա, որ ՀՀ իշխանությունները սպասարկում են երրորդ, չորրորդ երկրների շահերը, այսինքն՝ Ադրբեջանի, որովհետև մենք չգիտենք՝ Ադրբեջանն ի՞նչ է կառուցելու մեր տարածքում, Թուրքիան ի՞նչ է կառուցելու մեր տարածքում, իսկ ռուսական զորքն ի՞նչ է կառուցում մեր տարածքում, կարող է՝ բիոլաբորատորիաներ են կառուցում, կարող է՝ ուրանի հարստացման գործարաններ են դնում, դուք ի՞նչ գիտեք, ո՞վ է դա կառավարում: Եթե ԱԱԾ-ն զբաղված է միայն նրանով, որ սպասարկում է Փաշինյանի քմահաճույքները, եթե ոստիկանությունը զբաղված է Բաղրամյանում ցուցարարներին հսկելով, դուք ի՞նչ գիտեք՝ ինչով են զբաղվում օտարերկրյա ռազմական ներկայացուցիչները և ինժեներները մեր տարածքում, կամ ի՞նչ հիմքերով եք ինձ արգելում իմ երկրում ինչ-որ մի բան նկարել, եթե դա մեր պետական գաղտնիքը չէ: Ես պարտավորվածություն չունեմ Ադրբեջանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի գաղտնիքները պահել և չտարածել, ես իմ երկրի առջև եմ պարտավոր: Եթե ՀՀ-ն այնտեղ ունի ինչ-որ գաղտնի բաներ, թող մեզ ասեն, որ սա մեր տարածքն է, մեր նախագծերն են, մեր փողերով, մեր բանակով հսկվող օբյեկտներ են: Եթե այնտեղ կանգնած է ռուսը, եթե այնտեղ ներդրված է Ադրբեջանի փողը, և կառուցում է Թուրքիայի աշխատուժը, ես ոչ մի պարտավորվածություն չունեմ այդ գաղտնիքը պահպանելու»:

Ադրբեջանի հարցերով փորձագետը նկատեց՝ Հայաստանի տարածքում երեք օտար, նաև՝ թշնամական պետություն դասավորում են իրենց կյանքը և հեշտացնում իրենց տնտեսական կապերը, ամրապնդում իրենց ռազմական հնարավորությունները. «Այսինքն՝ Թուրքիան հեշտացրել է իր ելքն ու մուտքն Ադրբեջան՝ մեր տարածքով, և մենք ոչինչ դրա դեմ չենք կարող անել: Ասեմ ավելին՝ օր է գալու, և մենք չենք կարողանալու նստել մեքենա և գնալ Մեղրի, մի դավթար թուղթ եք հավաքելու՝ ով եք դուք և ինչու եք գնում ձեր պապական գյուղն այցելելու կամ Արաքսի ափին ձուկ բռնելու: Այսինքն՝ ես ուզում եմ մի բան հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը մեր ինչի՞ն է պետք. Ռուսաստանը մեր սահմանն է պաշտպանում, Ադրբեջանը փող է ներդնում, Թուրքիան այդ ամենը կառուցում է, Փաշինյանն ո՞ւր է, իր գործը ո՞րն է: Այսինքն՝ նա ուղղակի ինչ-որ մի ձրիակեր է, որը մեզ հանձնեց այդ թշնամական երկրներին, և վերջ, մեզ արդեն պետք չէ: Թող վեր կենա՝ գնա»:

Դիտարկմանը՝ Փաշինյանը փորձում է արտահերթ ընտրությունների գնալ, նա արձագանքեց. «Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան այն ժամանակ, երբ Փաշինյանն իր ամբողջ քայլող զանգվածի հետ միասին լքեն իրենց իշխանությունը, կանգնեն դատարանի առաջ՝ որպես պետական դավաճաններ, էլ չեմ ասում՝ կոռուպցիոն գործերը պետք է բացահայտվեն, ընտրվեր ժամանակավոր ֆիգուր, որը կպատրաստեր ապագա ընտրությունները: Այսինքն՝ ոչ թե Փաշինյանը պետք է հունիսի ընտրությունները կազմակերպեր, այլ անկախ մի ֆիգուր, որը չէր մասնակցելու այդ ընտրություններին: Իսկ Փաշինյանի կազմակերպած ընտրությունների արդյունքը լինելու է այն, որ մենք ևս մի քանի տարի այս քայլող թյուրիմացության քմահաճույքներով ապրենք, պետականություն կորցնենք: Նա պարտադիր դիմելու է վարչական ռեսուրսների, կեղծելու է ընտրությունները»:

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե Ազոխի քարանձավն Ադրբեջանի պատմական ժառանգության անքակտելի մաս է, իսկ Հադրութի հայոց եկեղեցին  ներկայացրեց ուդիների սրբավայր, և այլն, և Հայաստանի իշխանությունների լռությանը, նա ընդգծեց. «Այս ամեն ինչի պատասխանատուն Փաշինյանն է և նրա քայլող ոհմակը: Նրանք են հնարավորություն տվել մի մարդու, ով ՀՀ բոլոր նախագահների հետ գլուխը կախ էր խոսում, հիմա ինքը բռունցք է թափ տալիս: Մենք ենք ստեղծել Ալիևի համար այդ հնարավորությունները»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>