«Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան
17
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման․ Սուրենյանց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով «Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց

Այս իշխանությամբ՝ առանց վիճակը կայունացնելու, արտահերթ ընտրության գնալն աղետաբեր կլինի տնտեսության համար, երբ առանց այդ էլ անկման տեմպն արագանում է. Կարեն Ճշմարիտյան. Տեսանյութ

Տնտեսական անկումը շարունակական է, ամեն մի նոր անկում նախադրյալներ է ստեղծում հետագա ճգնաժամերի համար, տնտեսությունը թուլանում է, պետք են արմատական քայլեր, նոր ռեսուրսներ. տնտեսության տված ապտակը շատ ծանր է լինում, չի կարելի խաղ անել, տնտեսությունը չի սիրում հեղափոխություն, ցնցումներ, «տնտեսական հեղափոխությունն» ընդամենը քաղաքական հայտարարություն էր, որը տնտեսագիտության հետ կապ չունի: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Այս իրավիճակը ներդրումների նվազման հիմք է ստեղծում։ Կառավարության անդամներից մեկն այսօր ընդունեց, որ բիզնեսները փակվում են, և եթե ընտրություններ էլ կազմակերպվեն, դա զարգացման լրացուցիչ խոչընդոտ կլինի։ Եթե այս անկումը շարունակվի, շատ դժվար կլինի կողմնորոշվել՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, այսօր դեռևս հնարավոր է կայունացնել վիճակը, բայց 2-3 ամսից այդ հնարավորությունը չի լինի, մենք արդեն ծանրագույն վիճակում ենք»,-ասել է նախկին նախարարը:

Ըստ Ճշմարիտյանի՝ եվրապարտատոմսերի հաշվին աշխատավարձ բարձրացնելը նշանակում է սպառում պարտքի հաշվին, ինչի արդյունքում ուռճացված պարտքային բուրգը մնում է հաջորդ սերունդների և կառավարությունների վրա. «Սա պոպուլիստական մոտեցում է, չունի որևէ տնտեսագիտական հիմնավորում, երբ փոխարենը որոշ ուղղություններում կարելի էր կրճատումներ անել։ Մեր աղբյուրը վիճակագրական կոմիտեի թվերն են, դրանից ակնհայտ է, որ անկման տեմպն արագանում է։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ են կապիտալ ներդրումների ծախսերը թերակատարվում, չէ՞ որ պետության գործառույթն է ենթակառուցվածքներ ապահովելը»:

Նախկին նախարարի կարծիքով՝ Մեղրու միջանցքը թուրք-ադրբեջանական տանդեմի համար ռազմաստրատեգիական նշանակություն ունի. «Հնարավոր է Թուրքիան և Ադրբեջանը միջոցներ ձեռնարկեն Հայաստանի տնտեսական էքսպանսիայի ուղղությամբ, դա շատ իրատեսական է։ Նրանք և՛ արտահանումն են սուբսիդավորում, և՛ գյուղատնտեսությունը։ Բայց մինչև առևտրի շուրջ բանակցելը Ադրբեջանի հետ պետք է որևէ դիվանագիտական հարաբերություն և խաղաղության համաձայնագիր լինի։ Սակայն մենք անգամ մեր երկրի, Արցախի սահմանները չգիտենք, ինչո՞ւ ենք մեր դիրքերից հետ եկել, չէ՞ որ պիտի կանգնեինք զբաղեցրած դիրքերում»:

Նախկին նախարարի պնդմամբ՝ եթե պետությունը ներսից թուլացած է, անվտանգության որևէ երաշխիք չի կարող գործել: «Հետպատերազմյան վիճակ, անկայունություն, արտահերթ ընտրություններ, նման պայմաններում ի՞նչ ներդրումներ կարող են լինել։ Տնտեսությունն իր կանոններն ունի, մենք անկման պայմաններում գնում ենք ընտրությունների՝ առանց վիճակը կայունացնելու։ Հայաստանի հարավում երեք հանքարդյունաբերական ընկերությունները և Որոտանի ՀԷԿ-ը տարածաշրջանի տնտեսական պոտենցիալի ավելի քան 80 տոկոսն են, հիմա այնտեղ ճանապարհներն ի՞նչ վիճակում են, նրանք կարողանալո՞ւ են արտահանել իրենց արտադրանքը։ 2021-ը կորսված տնտեսական տարի է, անել ընտրություններ հիմա՝ առանց վիճակը կայունացնելու, տնտեսության համար աղետաբեր կլինի, ելքն այս իշխանության հեռացումն է և ժամանակավոր կառավարության ստեղծումը»,-ամփոփել է Կարեն Ճշմարիտյանը:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>