Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Իշխանությունները շտապում են իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը և դատարանների «անկախության» երաշխավորման տակ դրանք սեփական շահերի համար օգտագործելու փորձերը. Է. Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի՝ ««Տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս» վերտառությամբ հոդվածը:

Վերջին երկու տարիների ընթացքում իշխանությունների քաղաքական ծրագրերի իրագործման համար խոչընդոտներից մեկը եղել և շարունակում է մնալ դատական համակարգը։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ դատական համակարգում գտնվեցին դատավորներ, ովքեր իրենց վրա վերցրեցին իշխանությունների ծանր հարվածները՝ իշխանությունների կամակատար չդառնալու գործում։

Մենք տեսանք իշխանության ամենաայլանդակ քայլերը՝ դատարանների շրջափակում, իրենց ցուցումները չկատարող դատավորների նկատմամբ քրեական և կարգապահական վարույթների հարուցում, դատավորներին «վնգստացող» անվանարկում, վեթթինգով ահաբեկում, «սրտի» դատավորների մեխանիզմի ստեղծում, սեփական հակակոռուպցիոն դատարան ստեղծելու օրենսդրական փորձ։

Արդյունքում սա ունեցավ հակառակ էֆեկտը։ Օրենքով և արժանապատվությամբ առաջնորդվող դատավորների շարքերը գնալով ավելացան, շատերը սկսեցին գիտակցել, որ ոչ թե գործադիրի կցորդ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող։ Եվ որ դատական իշխանությունը կոչված է հակակշռելու իշխանության մյուս ճյուղերին, և ոչ թե հլու հնազանդ կատարելու նրանց ցուցումները։

Իշխանությունը, սակայն, չի հանձնվում։ Շրջանառության մեջ է դրվել և արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, հապշտապ, առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, իսկ այնուհետև՝ երկրորդ ընթերցմամբ։

Դատական համակարգը ենթարկեցնելը իշխանությունների համար դարձել է կենաց ու մահի խնդիր։ Պատահական չէ, որ ԱԺ նախագահի տեղակալը սոցցանցում հայտարարում է «Հլա սպասի դատարանները վերցնենք», թե ումից, ինչպես և ինչ նպատակով՝ սա է գլխավոր հարցը։ «Իմ քայլը» շտապում է, որպեսզի կարողանա օր առաջ իրականացնել իր քաղաքական ծրագրերը, իսկ դրա համար անհրաժեշտ են ենթակա դատարաններ և դատավորներ։

Շրջանառության մեջ դրված նախագծերի փաթեթով առաջարկվում է նախ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունքով օժտել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց: Դրանից բացի՝ ԲԴԽ-ն կարող է որոշել նաև այս կամ այն գործը վերցնել որևէ դատավորից և տալ մյուսին՝ որպես պատճառաբանություն նշելով փորձառությունը, արդյունավետությունը, ծանրաբեռնվածությունը։

Քանի որ իշխանությանը հաջողվել է ԲԴԽ-ում հակակշիռ ապահովել հօգուտ իրենց՝ ի դեմս ԲԴԽ նորընտիր անդամների, իսկ քաղաքական մեծամասնության կողմից ընտրված իրավաբան-գիտանակններն էլ ինչպես միշտ կլռեն, հետևաբար՝ ժամանակն է ԲԴԽ-ին լիազորություններով օժտելու։ Դա հնարավորություն կտա անհնազանդ դատավորների դեմ վարույթներ հարուցել։ Այս դեպքում հարկ չկա սպասելու Արդարադատության նախարարի և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումներին, ԲԴԽ-ն և՛ վարույթը կհարուցի, և՛ կքննի այն։ Իսկ մինչ այս, դեռևս նախորդ տարվա ամռանը, ԲԴԽ որպես իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք կիրառելու համար արդեն իսկ կատարվել էին անհրաժեշտ առաջին քայլերը՝ Դատական օրենսգրքի փոփոխություններով ԲԴԽ-ին տրվել էր լիազորություն քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, կքննեն նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը։ Իսկ սրանք հատկապես այն գործերն են, որոնք պետք է վստահել միայն յուրայիններին, և որոնցով արդեն գրեթե երեք տարի է իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը։

Բայց այստեղ առավել կարևոր գործիքը, որ նախագծով ներդրվում է, իշխանության հետաքրքրության շրջանակում գտնվող գործերը ԲԴԽ յուրային անդամների միջոցով իրենց «սրտի» դատավորներին փոխանցելու հնարավորությունն է։ Սեփական «տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս։ Եվ քանի դեռ սեփական դատական համակարգ ունենալու օրենքը գտնվում է Սահմանադրական դատարանում, այս նախագիծը փրկօղակ է իշխանությունների համար՝ դատարանները «վերցնելու» գործում։

Իշխանությունները դատարանների «անկախության» երաշխավորման տակ շարունակում են սեփական շահերի համար դատարանները օգտագործելու փորձերը։ Ամենավտանգավորն այն է, որ իբր լարվածությունը թուլացնելու, արտահերթ ընտրությունների, հանրային համերաշխության շեղող իդեաների հետևում նրանք ներքին այլանդակ օրակարգ են ձևավորում։ Իսկ դա բերելու է պետական ինստիտուտների կազմաքանդմանը, որը կասեցնելը շատ բարդ է լինելու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>