Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում. Ռոբերտ Քոչարյան
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Խոր վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:
Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,-գրել է Քոչարյանը:

